Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ», ըստ Ու. Շեքսպիրի սոնետների։ Ներկայացման բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։ Բեմանկարչությունը՝ Արեգ Միրիջանյանի:

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Լիլիա Մուկուչյանը, Արեն Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը, Յանա Տուրգունյանը, Ելենա Կասիմյանը։

«Շեքսպերիմենտը» ժամանակակից դիտանկյունից բացահայտում է մարդու ներաշխարհը, որտեղ միախառնվում են սիրո, գայթակղության, հավատարմության և կորուստի զգացումները։ Ներկայացումը փորձ է բացել մարդկային հարաբերությունների խոցելի կողմերը՝ ցույց տալով, թե ինչպես է մեկ պահի սխալը կարող վերածվել անդառնալի ճաքի սիրո և վստահության մեջ։

Շեքսպիրի սոնետների հզոր պոեզիայի միջոցով բեմադրությունը դարձնում է դասական թեմաները արդիական՝ ընդգծելով, որ մարդկային զգացմունքների հակասությունները նույնքան թեժ են այսօր, որքան Շեքսպիրի ժամանակներում։

Ներկայացումը նախատեսված է 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։

Առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 15-ին և 16-ին։

Ներկայացումներն այս նորությունից

ՇեքսպերիմենտՓոքր բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

«Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա Նիժնևարտովսկում (Ռուսաստան)։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը #Հարաբերություններ (բեմադրիչ՝ Էլմիրա Սոլոյան) ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 31-րդ միջազգային թատերական փառատոնին։ Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին, Ալավերդու մշակույթի տանը։Ռուսական թատրոնը կմասնակցի Պետրոզավոդսկի «Թատերական աշուն» փառատոնինՍեպտեմբերի 10-ից 19-ը Պետրոզավոդսկում կանցկացվի փառատոն՝ լայնածավալ թատերական ֆորում, որը կմիավորի ռուսալեզու թատրոններ աշխարհի տարբեր երկրներից։ 2019 թվականին Մոսկվայում մեկնարկած փառատոնն այժմ անցկացվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն հինգ տարի։ 2024 թվականից ֆորումը հայտնի է որպես «Թատերական աշուն»։«Փսիխոզ 4։48․ Հոգու խոստովանություն»․ առաջնախաղԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Փսիխոզ 4.48․ Հոգու խոստովանություն» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Սառա Քեյնի պիեսի։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։ Բեմանկարչությունը՝ Արգիշտի Փիլոյանի։
Բոլոր նորությունները →