Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմում

Մայիսի 28-ին և 29-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։

«Ինչու՞ հիմա՝ Մոլյեր: Տեսնես, ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել: Սա է իսկական մեծ թատերագրության հատկությունը՝ այն մշտապես արդիական է»,- այսպես է բնութագրում Մոլյերի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։

Հանճարեղ ֆրանսիացի կատակերգակն իր ստեղծագործության հասուն ժամանակաշրջանում որպես գործողության վայր օգտագործում է իտալական Նեապոլ քաղաքը, ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը (Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Արտեյում)՝ ի՞նչ նպատակով: Ժանրային սիրո պատմությո՞ւն պատմելու համար: Ո՛չ մի դեպքում: Մոլյերն այսօր էլ ասելիք ունի, չնայած որ երկը գրելու պահից արդեն 350 տարի է անցել:

Դա մի յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ցայտուն, ուրախ, հեգնական ժանր: Իսկ «թատրոնը՝ թատրոնում» ներկայացման կառուցվածքը թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ համատեղել կատակերգական գրոտեսկն ու խորը ողբերգականությունը:

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։ Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի։

Այլ նորություններ

«Չսեր». հոգեբանական դրամա ռուսական դրամատիկական թատրոնի բեմումՄարտի 20-ին և 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Չսեր» հոգեբանական դրաման՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի (բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սկում է նոր նախագիծ`#ՇնորհակալությունԲժիշկներինԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սկում է նոր նախագիծ` #ՇնորհակալությունԲժիշկներին:Պրեմիերա՝ «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։»Թատրոնը պետք է միշտ ապրի։ Եվ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքները։ Ս․ թ․ դեկտեմբերի 24-ին հանրության դատին ենք հանձնելու ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» պիեսը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով, որի բեմադրական աշխատանքների մեկնարկը տրվել էր հունիսին։Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնինՍպետմբերի 09-ից 14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնին։ Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ:
Բոլոր նորությունները →