Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Չսեր». հոգեբանական դրամա ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Մարտի 20-ին և 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Չսեր» հոգեբանական դրաման՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի (բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:

Սա պատմություն է կոտրված հույսերի, զուր պատրանքների ու ցանկությունների, մարդկային բեկված ճակատագրերի ու սիրո պակասի մասին: Եվ եթե այս սարսափելի իրականության մեջ ինչ-որ մի նոր սիրո հույս է հայտնվում, գուցե տարօրինակ թվացող, բայց սիրո, այդ հույսն ու սերը սպանում են դաժանությամբ ու ատելությամբ:

Ներկայացման մեջ ներգրավված են Լիլյա Մուկուչյանը, Արմեն Արնաուտովը, ՀՀ վաստ․ արտիստ Աննա Բալանդինան, Գոռ Համբարձումյանը, Մանվել Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Ելենա Վարդանյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մարիամ Մանոն, Հայարփի Զուռնաչյանը, Թեհմինե Խաչատրյանը, Յուլյա Ժդանովան, Մելսիդա Հակոբյանը, Գրիգոր Խոջոյանը։

Ներկայացման բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար:

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող, սցենարիստ ու լրագրող էր: 1982 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալով՝ նա դարձավ առաջին կոլումբիացին, ով ստացել էր այդ մրցանակը: Մարկեսին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը։ 2014 թվականին Մարկեսը հեռացավ կյանքից, սակայն նրա ստեղծագործություններն ու իմաստուն մտքերը առ այսօր շարունակում են ձեռքից ձեռք անցնել և գրավել նորանոր ընթերցողների սրտեր:

Այլ նորություններ

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սկում է նոր նախագիծ`#ՇնորհակալությունԲժիշկներինԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սկում է նոր նախագիծ` #ՇնորհակալությունԲժիշկներին:Պրեմիերա՝ «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։»Թատրոնը պետք է միշտ ապրի։ Եվ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքները։ Ս․ թ․ դեկտեմբերի 24-ին հանրության դատին ենք հանձնելու ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» պիեսը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով, որի բեմադրական աշխատանքների մեկնարկը տրվել էր հունիսին։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Մ. Մխիթարյանի փոխանցմամբ՝ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել թատրոնին գումար՝ օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման և ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար: «Պետք է ասեմ, որ թատրոնի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիներ շարունակ թատրոնում չեն գործել օդափոխության և հովացման համակարգերը, ինչը մեծ անհարմարավետություն է ստեղծել թե հանդիսատեսի, թե դերասանների համար»,- ասաց Մ. Մխիթարյանը: Տնօրենն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը հարցին հրատապ արձագանքելու և լուծում տալու համար: Մ. Մխիթարյանն ընդգծեց, որ շուտափույթ գործի կանցնեն, որպեսզի ավելի սեղմ ժամկետներում ունենան հարմարավետ պայմաններ: «Ստեղծագործական դադարներ չեն լինի թատրոնում, քանի որ միաժամանակ պատրաստվում են նոր ներկայացումներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա»:Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 84-րդ թատերաշրջանը կբացի Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 4-ին՝ Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։
Բոլոր նորությունները →