Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնը կմասնակցի «Պերմի ֆանտասմագորիա» թատերական փառատոնին

Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Պերմի ֆանտասմագորիա» առաջին միջազգային թատերական փառատոնին։ #Հոկտեմբերի 3-ին հանդիսատեսին կներկայացվի Է. Իոնեսկոյի պիեսի հիման վրա բեմադրված «Զառանցանք երկուսով» (բեմ.՝ Ելենա Վարդանյանի) ներկայացումը։ Ցուցադրությունը տեղի կունենա Պերմի «Ու Մոստա» թատրոնում։

Այլ նորություններ

Թատերական ԼոռիԵրևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Թատերական Լոռի» 30-րդ միջազգային թատերական փառատոնին։ #Սեպտեմբերի 30-ին հանդիսատեսին կներկայացվեն «Թագավորների խաղերը» (բեմ.՝ Սուրեն Շահվերդյանի) ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի և Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» (բեմ.՝ Մանվել Խաչատրյանի) ներկայացումները: Ցուցադրությունները տեղի կունենան #Վանաձորում և #Ալավերդիում:«Փող։ Կիրք։ Իշխանություն։»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ: Հանդիսատեսի դատին հանձնվեց «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման բեմադրիչը Սուրեն Շահվերդյանն է: Առաջնախաղը կայացավ սեպտեմբերի 27-ին:«Սպանդի աստվածը»․ դերասանների հետ նույն հարթության վրաԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» տրագիկոմեդիան։ Բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան: Առաջնախաղը կկայանա հունիսի 19-ին:Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XVIII միջազգային թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XVIII միջազգային թատերական փառատոնին։ #Հոկտեմբերի 28-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Դ. Կարոնի պիեսի հիման վրա բեմադրված «Կեղծ նոտա» (բեմադրությունը՝ Լևոն Ուզունյանի) ներկայացումը։
Բոլոր նորությունները →