Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

«Քնած գեղեցկուհին»՝ ռուսական թատրոնի բեմում

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնվեց «Քնած գեղեցկուհին»՝ ըստ Շարլ Պերոյի համանուն հեքիաթի:

Արքայադուստր Ավրորային հարվածում է չար կախարդի դարավոր հմայքը։ Հիմա միայն իրական սիրո անկեղծ համբույրն է ի զորու վերացնել կախարդանքը: Նվիրվածության և բարու հավերժական զորության այս գրավիչ պատմությունը հանդիսատեսին կտանի կախարդական և հրաշքների աշխարհ:

«Քնած գեղեցկուհին» ներկայացման բեմադրիչը թատրոնի խորեոգրաֆ Նունե Կիրակոսյանն է։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասանները, ինչպես նաև ԵԹԿՊԻ ուսանողները (կուրսի ղեկավար՝ Սուրեն Շահվերդյան)։

Ներկայացման բեմանկարիչներն են Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանը, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը և պարերը` Նունե Կիրակոսյանի:

Ներկայացումը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։

Ներկայացումներն այս նորությունից

Քնած գեղեցկուհինՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

«Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ: Հանդիսատեսի դատին հանձնվեց Ռ․ Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։ Ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանն է: Առաջնախաղը կայացավ մայիսի 4-ին:Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Մեծ հյուրախաղերը»«Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակներում Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն երկուական ներկայացում կցուցադրի Ռուսաստանի Պսկով և Վելիկի Նովգորոդ քաղաքներում։ Հանդիսատեսին կներկայացվի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությունները։«Փոքրիկ ողբերգությունները» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնինԱպրիլի 3-ից 9-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 26-րդ միջազգային թատերական փառատոնը։«Փող։ Կիրք։ Իշխանություն։»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ: Հանդիսատեսի դատին հանձնվեց «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման բեմադրիչը Սուրեն Շահվերդյանն է: Առաջնախաղը կայացավ սեպտեմբերի 27-ին:
Բոլոր նորությունները →