Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

«Թագավորների խաղերը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Թագավորների խաղերը» դրաման (թարգմանությունը՝ Ն. Ի. Կուզմինսկու)՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի: Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան:

Առաջնախաղը կկայանա ապրիլի 15-ին: Ներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:

Պիեսը իշխանության անսահման ծարավի և հանուն դրա ցանկացած դավաճանության գնալու պատրաստակամության մասին է։ Ներկայացումը ուժեղ և հզոր անհատների մասին է, որոնցից կախված են կայսրությունների ճակատագրեր... Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը, Թեհմինե Խաչատրյանը, Գոռ Համբարձումյանը, Արմեն Արնաուտովը, Արման Մեժլումյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Արմեն Մարգարյանը։ Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Սուրեն Շահվերդյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից՝ դերասանների հետ նույն հարթության վրա:

Ներկայացումներն այս նորությունից

Թագավորների խաղերըՀիմնական բեմ5 դեկ 19:00Գնել տոմս

Այլ նորություններ

«Բալզամինովի ամուսնությունը» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնինԱպրիլի 7-ից 16-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 25-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը։«Երկու գումարած երկու». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումՍ/թ ապրիլի 2-ին և 3-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կկայանա կատակերգության առաջնախաղ։ Կներկայացվի Բեատա Գուլչինսկայայի «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսը, որի ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյանն է։«Բալզամինովի ամուսնությունը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Ն․ Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը, որին հեղինակը տվել է «Տեսարաններ մոսկովյան կյանքից» ժանրային բնութագիրը։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է:«Մկների ժողովը»՝ ռուսական թատրոնի բեմումՀունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում կայացավ մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնվեց «Մկների ժողովը»՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի:
Բոլոր նորությունները →