Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Մեծ հյուրախաղերը»
«Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակներում Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն երկուական ներկայացում կցուցադրի Ռուսաստանի Պսկով և Վելիկի Նովգորոդ քաղաքներում։ Հանդիսատեսին կներկայացվի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությունները։
Ապրիլի 11-ին և 12-ին Պսկովի Ա․Ս․ Պուշկինի անվան ակադեմիական դրամայի թատրոնի բեմում կցուցադրվեն Ա․Ս․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» և ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումները։ Իսկ ապրիլի 15-ին և 16-ին Նովգորոդի Ֆ․ Դոստոևսկու անվան ակադեմիական դրամայի թատրոնի բեմում՝ «Փոքրիկ ողբերգությունները» և Ա.Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումները։