Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնին

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնին։ #Նոյեմբերի 22-ին Մոսկվայի «Չելովեկ» դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Դ. Կարոնի պիեսի հիման վրա բեմադրված «Կեղծ նոտա» (բեմադրությունը՝ Լևոն Ուզունյանի) ներկայացումը։

Այլ նորություններ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Ոստրեն ու Մարգարիտը»Նոյեմբերի 19-ին ժամը 18:00-ին Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերի շրջանակում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» (բեմադրիչ՝ Արեն Օսիպյան) ներկայացումը։ Այն նվիրված է դրամատուրգի ծննդյան 115-ամյակին։Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնինԵրևանի Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի նոյեմբերի 1-ից 8-ը անցկացվող Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնին։ Նոյեմբերի 6-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Թագավորների խաղերը» (բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի) դրաման՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի:Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XVIII միջազգային թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XVIII միջազգային թատերական փառատոնին։ #Հոկտեմբերի 28-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Դ. Կարոնի պիեսի հիման վրա բեմադրված «Կեղծ նոտա» (բեմադրությունը՝ Լևոն Ուզունյանի) ներկայացումը։Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրամանԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։
Բոլոր նորությունները →