Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանը կմեկնարկի Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս/թ սեպտեմբերի 16-ին Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մարտի 25-ին։

Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ն․ Գոգոլի «Վիյ», Ա․ Գուլչինսկայայի «2+2», Ա․ Չեխովի «Բալենու այգին», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» և այլ սիրված ներկայացումներ։

Այս թատերաշրջանի ընթացքում գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը կբեմադրի Ա. Ս․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» (առաջնախաղը կկայանա ս/թ դեկտեմբերի 15-ին)։

Բեմադրիչ Նորա Գրիգորյանը կբեմադրի «Երիտասարդ բժշկի գրառումները» պիեսը՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածաշարի․ աշխատանքներն արդեն սկված են:

ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Վերոնիկա Սարոյանը կներկայացնի Ռ. Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։

Նախատեսվում է բեմադրել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսը (բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան)։

Թատերաշրջանի ավարտին նախատեսվում է բեմադրել Սոֆոկլեսի «Էդիպ արքա» պիեսը (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)։

2023 թվականի սեպտեմբերին Կ. Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեԱՐՏ-Կոկշե» («TeART-Kokshe») միջազգային թատերական փառատոնին (ք․ Կոկշետաու)։ Ռուսական թատրոնի «Թագավորների խաղը» ներկայացումն ընդգրկված է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնի ծրագրում (ք․ Վլադիվոստոկ)։ Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» ներկայացումը կմասնակցի «Հայրենակիցներ» («Соотечественники») ռուսական դրամատիկական թատրոնների XVI միջազգային փառատոնին, որը կանցկացվի Սարանսկ քաղաքում (Մորդովիա):

Թատերաշրջանի ընթացքում նախատեսվում են հյուրախաղեր և փառատոներ՝ Սանկտ Պետերբուրգ, Ռյազան, Վլադիմիր, Սերգիև Պոսադ։

Թատերաշրջանի առաջին հատվածում նախատեսվում է թարմացնել նաև բեմի տեխնիկական հագեցվածությունը։

Ներկայացումներն այս նորությունից

Երիտասարդ բժշկի գրառումներըՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն
Սպանդի աստվածըՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

«Զառանցանք երկուսով»՝ առաջնախաղ ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» տրագիֆարսը (թարգմանությունը՝ Ե. Դյուշենի): Բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան:Ռուսական թատրոնի «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը կմեկնի փառատոնի և հյուրախաղերի Նաբերեժնիե Չելնի և ՍարատովԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի արտերկրում գործող ռուսական թատրոնների միջազգային 5-րդ փառատոնին։ Այն կանցկացվի Նաբերեժնիե Չելնի քաղաքում։Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնինԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։«Փոքրիկ ողբերգությունները»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները»՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:
Բոլոր նորությունները →