Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Օրերս Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հանդիպման ընթացքում ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Երկու ՊՈԱԿ-ների տնօրենները մի շարք համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար, ձեռք բերեցին պայմանավորվածություններ։

Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Ինչպես նաև, ԵՄԱՊՔ-ի ուսանողների համար թատրոնը, որպես պրակտիկ հարթակ տրամադրելու և կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Այլ նորություններ

«ԿոնտրԱկտ»․ ներկայացում - դրամեդի ռուսական թատրոնի բեմումԲրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ բեմադրիչ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Տիմուր Սալիխովի։Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակովԴեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի։Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումինՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ ս/թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7 ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տաշքենդում (Ուզբեկստան) կայանալիք ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։«Խաղը»․ ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Խաղը» ներկայացումը՝ ըստ Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի։
Բոլոր նորությունները →