Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ձեռք է բերել նոր ակուստիկ և լուսային համակարգ

#ԳեոՊրոՄայնինգը ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը։ Թատրոնը ստացել է ամենաարդիական ակուստիկ և լուսային սարքավորումներ։

Թատրոնի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ԳեոՊրոՄայնինգի ղեկավարությանը հանձնեց Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալներ։

Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ թատրոնի ձայնային տեխնիկան, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, և ամեն վայրկյան կարող էր խաթարվել ներկայացման բնական ընթացքը։

Թատրոնի տնօրենի խոսքով, ձայնային սարքավորումների վերազինման խնդիրը առաջնահերթություն էր և անհրաժեշտ էր շուտափույթ լուծում տալ:

«2020 թվականից ԳեոՊրոՄայնինգի աջակցության շնորհիվ մենք, երկու փուլով, ամբողջությամբ վերազինել ենք մեծ բեմը։ Լուսավորման ժամանակակից լուսատեխնիկայով և ակուստիկայով մենք ոչ միայն ապահովագրվել ենք տհաճ պատահականություններից, այլև կարող ենք դերասանական արվեստը ներկայացնել նոր տեխնիկական մակարդակով»,- նշել է Մխիթարյանը։

ԳեոՊրոՄայնինգի արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարությունների վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը վստահեցրեց, որ ընկերությունը պատրաստակամորեն արձագանքեց թատրոնին աջակցելու խնդրանքին։

«Ռուսական դրամատիկական թատրոնի հետ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Կարելի է ասել, որ Ստանիսլավսկու անվան թատրոնը մեր վաղեմի ընկերն է։ Մեր ընկերությունն իրականացրել է մի շարք համատեղ ծրագրեր, մասնավորապես, ֆինանսավորել է ներկայացումների բեմադրությունը՝ ներգրավելով Ռուսաստանից ժամանած դրամատուրգների։ Ներկայումս ընկերության ղեկավարությունը համագործակցության նոր ուղիներ է դիտարկում՝ թատրոնի տեխնիկական վերազինմանն ուղղված նոր նախագծեր, ինչպես նաև գեղարվեստական ​​նշանակության նախագծեր»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Այլ նորություններ

«Բալենու այգին». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պ. Չեխովի #Բալենու_այգին կատակերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:«Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմումՖրանսիացի հեղինակ Դիդյե Կարոնի «Կեղծ նոտա» դրաման կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ հրավիրյալ բեմադրիչ Լևոն Ուզունյանի (Թբիլիսի, Վրաստան) ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Ի․Պրոխորովայի և Ա․ Բրաիլովսկու։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի #Սկապենի_արարքները ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնին։ Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, կներկայացվի ապրիլի 14-ին Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնի բեմում: «Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։ Նշենք, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնն անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության և Հրազդանի համայնքապետարանի, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի համագործակցմամբ:Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանը կբացի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 16-ին Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մայիսի 7-ին։
Բոլոր նորությունները →