Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Բալզամինովի ամուսնությունը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Ն․ Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը, որին հեղինակը տվել է «Տեսարաններ մոսկովյան կյանքից» ժանրային բնութագիրը։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է:

Պիեսի առանցքում խելքից, գեղեցկությունից ու տաղանդից զուրկ զվարճալի մարդուկն է, որը փորձում է դասավորել իր կյանքը, երազում է, կամակորություններ և հիմարություններ է անում և... Եվ անսպասելիորեն շահած է դուրս գալիս ստեղծված իրավիճակից:

Հեղինակային վերամբարձ, միաժամանակ անասելի թեթև տեքստում սուր հեգնանք կա, ժանրային զվարճալի պատկերներում՝ անողոք սարկազմ:

Ներկայացման դերակատարներն են Լալիտա Բուկիան, Անտոն Աղաջանյանը, Ելենա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը, Յուլյա Ժդանովան, Անաիդա Գաբրիելյանը, Լև Նալբանդյանը, Ելենա Եսայանը, Թեհմինե Խաչատրյանը։

Ներկայացման բեմանկարիչը` Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, պարերը`Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Առաջնախաղերը կկայանան ս.թ. մարտի 25-ին, 26-ին և ապրիլի 20-ին, 29-ին:

Այլ նորություններ

Ուշադրությո՛ւն. խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքըՀարգելի՛ հանդիսատես, շտապում ենք տեղեկացնել, որ խարդախները ստեղծել են մեր թատրոնի կեղծ կայքը։ Ցանցում հայտնվել է https://drammtheatre.com/ կայքը, որը ներկայանում է որպես Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի պաշտոնական կայք և որի միջոցով իրականացվում է նաև տոմսերի վաճառք։Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Արքայադուստր գորտը» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Դմիտրի Դաշկովի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ ռուսական թատրոնի բեմումՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը՝ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Բեմականացումը՝ Սերգեյ Ֆեդոտովի (ՌԴ)։«Բալզամինովի ամուսնությունը» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնինԱպրիլի 7-ից 16-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 25-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը։
Բոլոր նորությունները →