Ռուսական թատրոնը շուտով նոր բեմական տեխնիկա կունենա
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միջև օրերս ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի, իրենց ընկերությունը կաջակցի թատրոնին՝ հոգալով թատրոնի տեխնիկայի՝ ձայնային սարքավորումների ֆինանսական ծախսերը:
«Մենք մեծ պատրաստակամությամբ հանձն առանք ՌԴ դեսպանատան խնդրանքին, առ այն, որ թատրոնն ունի տեխնիայի վերազինման խնդիր և որոշում կայացրեցինք այն ի կատար ածել:
Պետք է նշեմ, որ թատրոնի հետ գործակցությունը նախկինում էլ եղել է: Ռուսական թատրոնը, կարելի ասել, մեր վաղեմի բարեկամն է, և մեր ընկերությունը մի շարք համատեղ նախագծեր է իրականացրել: Այդ թվում՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսավորել է ըստ Ս. Դովլաթովի «Աբանամատ» ներկայացումը և այլն:
Մեր ընկերության առաջիկա պլաններում է 2021թ.-ին ավարտին հասցնել թատրոնի տեխնիկայի՝ ձայնային սարքավորումների վերազինման աշխատանքները, ինչպես նաև 2021 թվականին հոգալ թատրոնի բեմական լուսավորության սարքավորումների ձեռքբերման հարցը»,- ասել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ, արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարությունների գծով ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը: