Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայում

Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայում: #Նոյեմբերի_30-ին հանդիսատեսին կներկայացվի դրամատուրգ Բեատա Գուլչինսկայայի պիեսի հիման վրա բեմադրված «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան) ներկայացումը: Ցուցադրությունը տեղի կունենա Մոսկվայի Կրեմլի պալատի (Փոքր հանդիսասրահ) բեմում։

Այլ նորություններ

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնին։ #Նոյեմբերի 22-ին Մոսկվայի «Չելովեկ» դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Դ. Կարոնի պիեսի հիման վրա բեմադրված «Կեղծ նոտա» (բեմադրությունը՝ Լևոն Ուզունյանի) ներկայացումը։Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Ոստրեն ու Մարգարիտը»Նոյեմբերի 19-ին ժամը 18:00-ին Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերի շրջանակում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» (բեմադրիչ՝ Արեն Օսիպյան) ներկայացումը։ Այն նվիրված է դրամատուրգի ծննդյան 115-ամյակին։Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնինԵրևանի Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի նոյեմբերի 1-ից 8-ը անցկացվող Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնին։ Նոյեմբերի 6-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Թագավորների խաղերը» (բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի) դրաման՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի:Ռուսական թատրոնը Ամանորին կցուցադրի «Մատնաչափիկ» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է: Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլիա Ֆինկը:
Բոլոր նորությունները →