Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Երիտասարդ բժշկի գրառումները» տրագիկոմեդիան՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածքների (բեմականացումը՝ Ն. Գրիգորյանի և Վ. Ժուրավլյովայի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:

Առաջնախաղը կկայանա փետրվարի 24-ին: Ներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Մեզանից յուրաքանչյուրը, լինելով երիտասարդ և սիրահարված իր մասնագիտությանը, անցել է ինքնաճանաչման, կայացման այս դժվարին ճանապարհը՝ հասարակությանն ապացուցելու ցանկությամբ, որ ինքն էլ է ծառայում իր մասնագիտությանը, իր կոչմանը։ Եվ նա, ով արժանապատվորեն է անցնում այս ճանապարհը և կարողանում է երիտասարդ հասակում իրենից վանել փառամոլությունը, եսասիրությունը և անձնական շահերը, վերջում իբրև պարքև ստանում է մեծ սեր, ջերմություն և համակվում է աշխարհը ավելի լավը դարձնելու ցանկությամբ:

Ներկայացման դերակատարներն են Վլադիմիր Օհանյանը, Արմեն Արնաուտովը, Լիլիա Մուկուչյանը, Աննա Մանուչարյանը, Սերգեյ Գրիգորյանը, Հայարփի Զուռնաչյանը, Յուրի Սոշնիկովը, Գրիգոր Խոջայանը, Ալեքսանդր Հայրապետովը։ Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Լուսինե Կարապետյանի, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:

Ներկայացումներն այս նորությունից

Երիտասարդ բժշկի գրառումներըՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունիԴեկտեմբերի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։«Փոքրիկ ողբերգությունները»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները»՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:Օտարազգի հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ Ռուսական թատրոնը վերադարձել է միջազգային թատերական փառատոներիցԵրևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երեք ներկայացում գրեթե միաժամանակ մեկնել էր տարբեր առաջատար միջազգային թատերական փառատոների։ Թատրոնին հաջողվել է ոչ միայն պատվով ներկայացնել Հայաստանը, այլ նաև արժանանալ փորձագետների դրվատանքին։ Օտարազգի հանդիսատեսն ամենուր առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ չդադարող օվացիաներ, «բռավոների» տարափ։Ռուսական թատրոնի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը կմասնակցի «[email protected]» երիտասարդական միջազգային ֆորումինՍ/թ մարտի 21-ից 27-ը Մոգիլևում (Բելառուս) 17-րդ անգամ կանցկացվի «[email protected]» միջազգային երիտասարդական թատերական ֆորումը: Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնը մարտի 24-ին Բոբրույսկի դրամատիկական թատրոնի բեմում և մարտի 25-ին Մոգիլյովի տարածաշրջանի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Հանդիսատեսը կտեսնի կարճ տասնմեկ պատմվածք՝ կյանքի իմաստի և այսօրվա մասին: Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում։
Բոլոր նորությունները →