Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Զառանցանք երկուսով»՝ առաջնախաղ ռուսական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» տրագիֆարսը (թարգմանությունը՝ Ե. Դյուշենի): Բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան:

Առաջնախաղը կկայանա սեպտեմբերի 7-ին:

Պատերազմ է… Փողոցներում կրակոցներ ու պայթյուններ են լսվում, իսկ բնակարաններից մեկում Կին ու Տղամարդ վիճում են բոլորովին անկարևոր թեմաներով: Նրանց հակամարտությունը նույնքան մշտական է, որքան կյանքը: Բայց նրանք մեր իսկ խոցելիության հայելին են, որոնք ձգտում են հասկացվածության և սիրո: Նրանց հակամարտությունը մի տեսակ նման է խաղի, բայց հանկարծ պարզվում է, որ Էժեն Իոնեսկոյի հիմնադրած «աբսուրդի թատրոնն» ավելի անհեթեթ չէ, քան իրական կյանքը:

Ներկայացման դերակատարներն են Լև Նալբանդյանն ու Նառա Թումասյանը: Ներկայացման բեմանկարիչներն են Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանը, պարերը`Նունե Կիրակոսյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից՝ դերասանների հետ նույն հարթության վրա:

Այլ նորություններ

Ռուսական թատրոնի «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը կմեկնի փառատոնի և հյուրախաղերի Նաբերեժնիե Չելնի և ՍարատովԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի արտերկրում գործող ռուսական թատրոնների միջազգային 5-րդ փառատոնին։ Այն կանցկացվի Նաբերեժնիե Չելնի քաղաքում։Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնինԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։Շնիկով տիկինը». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց ըստ Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքի ներկայացումը։Օտարազգի հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ Ռուսական թատրոնը վերադարձել է միջազգային թատերական փառատոներիցԵրևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երեք ներկայացում գրեթե միաժամանակ մեկնել էր տարբեր առաջատար միջազգային թատերական փառատոների։ Թատրոնին հաջողվել է ոչ միայն պատվով ներկայացնել Հայաստանը, այլ նաև արժանանալ փորձագետների դրվատանքին։ Օտարազգի հանդիսատեսն ամենուր առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ չդադարող օվացիաներ, «բռավոների» տարափ։
Բոլոր նորությունները →