Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

«Անահիտ»․ առաջնախաղ՝ Ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ պլաստիկ դրամա «Անահիտ» ներկայացումը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի։ Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը, բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։

Բեմադրությունը՝ Սոֆի Դևոյանի, Հովհաննես Սարգսյանի։ Երաժշտությունը՝ Արա Թորոսյանի, Կարեն Անանյանի։

Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծված երաժշտա-պարային ներկայացումը բացահայտում է իմաստուն, ինքնուրույն և աշխատասեր հերոսուհու պատմությունը, որի համար մարդու իրական արժեքը որոշվում է ոչ թե դիրքով կամ հարստությամբ, այլ գիտելիքներով, արհեստով և ազնիվ աշխատանքով։

Այս հավերժական պատմությունը հատկապես արդիական է նաև այսօր՝ ընդգծելով կրթության, ներքին ուժի և ինքնուրույնության կարևորությունը։ Բեմադրությունը միավորում է հայկական ավանդույթներն ու ժամանակակից բեմական լեզուն՝ համադրելով մի քանի պարային ոճեր, այդ թվում՝ հիփ-հոփը՝ ստեղծելով «Անահիտ» հեքիաթի վառ և դինամիկ նոր մեկնաբանություն։

Տարիքային սահմանափակում՝ 14+։

Ներկայացումներն այս նորությունից

ԱնահիտՀիմնական բեմ15 նոյ 19:30Գնել տոմս

Այլ նորություններ

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումըԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչն է Սարգիս Շողունցը։«Փսիխոզ 4։48․ Հոգու խոստովանություն»․ առաջնախաղԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Փսիխոզ 4.48․ Հոգու խոստովանություն» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Սառա Քեյնի պիեսի։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։ Բեմանկարչությունը՝ Արգիշտի Փիլոյանի։«Յամա»․ Ռուսական թատրոնի նոր բեմադրությունըՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Յամա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ալեքսանդր Կուպրինի համանուն վիպակի։ Ներկայացման բեմադրիչն է Գոռ Մարգարյանը։«Համլետ. Collapse»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Համլետ. Collapse» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ու. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։
Բոլոր նորությունները →