Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակով

Դեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի։

Մրցութային ժյուրիի կազմում էին արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաևան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, ՌԴ ժողովրդական արտիստ Ելենա Յակովլևան, կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ֆեկլիստովը, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Զոլոտովիցկին, արվեստագիտության թեկնածու, թատերագետ, թատերաքննադատ Մարիա Խալիզևան։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում (Ուզբեկստան) մասնակցել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցել է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Դեռևս անցած տարի ֆորումի մասնագիտական հանձնախումբը հաստատել էր Հայաստանի թատերական գործիչների միության կողմից առաջադրված հայաստանյան թատերախմբի՝ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությունը։

Դեկտեմբերի 4-ին «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով ցուցադրել է Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման։ Ներկայացման դերակատարներն էին Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը (նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի):

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում (Մոլդովա), երկրորդ անգամ` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդ անգամ՝ 2018 թվականին Հայաստանում (Երևան): Ֆորումի նպատակը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումն է, ինչը համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար խթան է:

Ներկայացումներն այս նորությունից

ԳարդենիաՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումինՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ ս/թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7 ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տաշքենդում (Ուզբեկստան) կայանալիք ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակինԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս․թ․ նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարակյաց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին:«Ծիծաղի ակադեմիա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմումԿ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա ճապոնացի դրամատուրգ Կոկի Միտանիի «#Ծիծաղի_ակադեմիա» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Թարգմանությունը՝ Դմրիտրի Լեբեդևի։Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիրՕրերս Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հանդիպման ընթացքում ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
Բոլոր նորությունները →