Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչն է Սարգիս Շողունցը։

Պիեսի գործողությունները ծավալվում են հեռավոր Հյուսիսում, որտեղ Սանտա Կլաուսը ապրում է իր ընտանիքի հետ։ Ժամանակը գալիս է, և նա որոշում է անցնել վաստակած հանգստի՝ իր պարտականությունները փոխանցելով թոռանը, ով հպարտությամբ է ընդունում իրեն վստահված դերը։ Սակայն շուտով ծեր Սանտա Կլաուսը հասկանում է, որ ընտրված ժառանգը չի համապատասխանում այդ պատասխանատու առաքելությանը, և որոշում է գտնել նոր փոխարինողի։

Կնոջ հետ միասին նա ճանապարհորդում է՝ փնտրելով այնպիսի մարդու, ով մանկուց հավատում է հրաշքներին ու բարությանը։ Արևմուտքի հեռավոր մի քաղաքում նա հանդիպում է բարի մարդու՝ սիրող ընտանիքով, և առաջարկում նրան դառնալ նոր Սանտա Կլաուս։ Սակայն ծեր Սանտա Կլաուսի որդին, կուրացած նախանձից ու վրեժից, առևանգում է նոր ընտրյալի երեխային։

Այնուամենայնիվ, ինչպես հեքիաթներում է լինում, չարը բացահայտվում է, բարին հաղթում է, և Ավագների խորհուրդը հաստատում է նոր Սանտա Կլաուսին։

Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի ավագ և երիտասարդ սերնդի դերասանները։

Բեմանկարիչ՝ Տիգրան Հարությունյան, զգեստների նկարիչ՝ Մարինա Սարգսյան, խորեոգրաֆիա՝ Նունե Կիրակոսյան, լուսային ձևավորում՝ Հայկ Աղաբեկյան։

Ներկայացումը նախատեսված է բոլոր տարիքների երեխաների համար։

Այլ նորություններ

«Փսիխոզ 4։48․ Հոգու խոստովանություն»․ առաջնախաղԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Փսիխոզ 4.48․ Հոգու խոստովանություն» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Սառա Քեյնի պիեսի։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։ Բեմանկարչությունը՝ Արգիշտի Փիլոյանի։«Յամա»․ Ռուսական թատրոնի նոր բեմադրությունըՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Յամա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ալեքսանդր Կուպրինի համանուն վիպակի։ Ներկայացման բեմադրիչն է Գոռ Մարգարյանը։Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ»Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ», ըստ Ու. Շեքսպիրի սոնետների։ Ներկայացման բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։ Բեմանկարչությունը՝ Արեգ Միրիջանյանի:«Ծիծաղելի մարդու երազը»․ առաջնախաղԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «Ծիծաղելի մարդու երազը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործության։ Բեմադրիչ՝ Իննա Հախնազարյան։ Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան։ Բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի։ Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։
Բոլոր նորությունները →