«Ծիծաղի ակադեմիա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմում
Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա ճապոնացի դրամատուրգ Կոկի Միտանիի «#Ծիծաղի_ակադեմիա» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Թարգմանությունը՝ Դմրիտրի Լեբեդևի։
«Ի՞նչ ընդհանուրություն կա մեր և ճապոնացի դրամատուրգ Կոկի Միտանիի միջև: Գուցե սե՞րը Շեքսպիրի, Չեխովի հանդեպ: Սերը պարադոքսի՞, հոգեբանական թատրոնի՞ հանդեպ։
Այո́, «Ծիծաղի ակադեմիա» պիեսը սիրո խոստովանություն է թատրոնին: Առհասարակ, սիրո խոստովանություն է», - այդպես է բնութագրում Միտանիի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը:
Երկու կերպար՝ Հեղինակը և Գրաքննիչը: Երկու հակադրություն, որ միավորվել են, որպեսզի անլուծելի հակասություններից սիրով ու տառապանքով ստեղծեն Թատրոնի հրաշքը։
Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Միշա Հակոբյանը:
Ներկայացման բեմանկարիչը Ալլա Նիկոլաևան է (Մոսկվա), երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի, խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:
Առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 6-ին, 14-ին և 27-ին: