Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո, դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգանոց կազմով: Փորձերն անց են կացվում ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ` օֆլյան, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Այս պահին թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը:

Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է աշխատել լեհ երիտասարդ դրամատուրգ Է․ Հովանեցի «Գարդենիա» ներկայացման վրա, որի բեմադրական աշխատանքները, հասկանալի պատճառներով, ստիպված են եղել ընդհատել:

Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա:

Թատրոնի ֆեյսբուքյան էջում կներկայացվի առցանց հարցազրույցների շարք մեր բեմադրիչների հետ:

Ներկայացումներն այս նորությունից

ԳարդենիաՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

«ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ»․ առցանց պրեմիերա՝ ռուսական թատրոնումԿ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Ս․թ․ մայիսի 5-ին, ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում` https://www.facebook.com/Stanislavskitheater/ կցուցադրվի ըստ Ֆ․Մ․ Դոստոևսկու համանուն վեպի «Խեղճ մարդիկ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձևաչափով, Մանվել Խաչատրյանի ռեժիսուրայով։ «Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22 -ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը, ով նաև պիեսի բեմականացման հեղինակն է։ Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսա և տեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։ Աշխարհահռչակ ռուս արձակագիր Ֆյոդոր Դոստոևսկին ծնվել է Մոսկվայում: 1843թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: «Խեղճ մարդիկ» (1846թ.) առաջին վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը: Վեպի նամակներով ձևը թույլ է տվել հեղինակին փոխանցել ինքնաբացահայտող հերոսների հոգեբանության նուրբ երանգները: Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` հայ հոգեբանական արձակի վրա:Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը՝ ըստ անգլիացի հայտնի մանկագիր Դոնալդ Բիսեթի հեքիաթների: Ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանն է: Դոնալդ Բիսեթի հեքիաթները սիրված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի կողմից: Նրանք առանձնանում են նուրբ անգլիական հումորով: Հերոսները հիմնականում կենդանիներն են, որոնք ընկերություն են անում, օգնում են միմյանց, սովորեցնում են պատասխանատու լինել բռնած գործում: Ներկայացման վերջում հեքիաթի հերոսներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ներկայացման մեջ ընդգրկված են Լիանա Սևումյանը, Ելենա Վարդանյանը, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Յուլյա Ժդանովան, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Արեն Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, Գրիգոր Խոջոյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, երաժշտական ձևավորումը՝ Իռա Հարությունյանի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի: Ներկայացումների ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 22-ից:«Գարդենիա». առաջնախաղ բաց երկնքի տակԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Գարդենիա»՝ ըստ լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի համանուն պիեսի (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի) ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է:
Բոլոր նորությունները →