Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

«Բալենու այգին». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պ. Չեխովի #Բալենու_այգին կատակերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:

«Բալենու այգին» պիեսը՝ Ա․Պ․ Չեխովի գլուխգործոցը, ստեղծվել է գրողի կյանքի վերջին տարում, և, հետևաբար, իրավամբ կարող է համարվել մեծ դրամատուրգի հրաժեշտի ուղերձը մարդկանց:

Կրքոտ, բարի, պարզամիտ, զվարճալի, առատաձեռն, արատավոր, տարօրինակ՝ Չեխովի «Բալենու այգին» կատակերգության բոլոր հերոսները, առանց բացառության, ծնվել են սիրո մեջ: Նրանք զվարճալի են և հուզիչ: Նրանց աշխարհը փլուզվում է, իսկ վերահաս աղետին դեմ հանդիման նրանք ապրում են ագահաբար, ուրախ, հուսահատ. սիրում են, վիճում, արտասվում, տրվում խրախճանքի...

Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Աննա Մանուչարյանը, Յանա Թուրգունյանը, Թեհմինե Խաչատրյանը, Հռիփսիմե Նահապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը, Արմեն Մարգարյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Վազգեն Հովհաննիսյանը, Հայարփի Զուռնաչյանը, Մելսիդա Հակոբյանը, Վյաչեսլավ Շամիրյանը, Էրվին Ամիրյանը, Արթուր Պետրոսյանը, Անտոն Աղաջանյանը։

Ներկայացման բեմանկարիչը` Կիրիլ Դանիլովն է (Մոսկվա), զգեստների նկարիչը` Յանինա Կրեմերը (Մոսկվա), խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Առաջնախաղերը կկայանան ս.թ. մայիսի 7-ին և 8-ին:

Այլ նորություններ

«Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմումՖրանսիացի հեղինակ Դիդյե Կարոնի «Կեղծ նոտա» դրաման կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ հրավիրյալ բեմադրիչ Լևոն Ուզունյանի (Թբիլիսի, Վրաստան) ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Ի․Պրոխորովայի և Ա․ Բրաիլովսկու։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի #Սկապենի_արարքները ներկայացմամբ կմասնակցի Հրազդանում անցկացվող հանրապետական երիտասարդական թատերական փառատոնին։ Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, կներկայացվի ապրիլի 14-ին Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնի բեմում: «Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։ Նշենք, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնն անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության և Հրազդանի համայնքապետարանի, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի համագործակցմամբ:Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնինԱպրիլի 4-ից 10-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» XXIV միջազգային թատերական փառատոնը։ 2022 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադրման 30-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տամբով քաղաքի միջազգային փառատոնինՀունիսի 16- 22-ը Տամբով քաղաքում (ՌԴ) առաջին անգամ կանցկացվի արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների IV միջազգային փառատոնը։ Փառատոնի հիմնադիրն է ՌԴ մշակույթի նախարարությունը։ 2019 թ-ից այն անց է կացվել Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում։ Ծրագրում ընդգրկված են Աբխազիայից, Հարավային Օսետիայից, Տաջիկիստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։ Հայաստանը կներկայացնի Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնը։ Հունիսի 17-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետության դասեր։ Կանցկացվեն նաև ցուցահանդեսներ՝ «Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնները երեկ և այսօր» խորագրով։ Այս լայնածավալ նախագիծը նպատակ ունի հանրայնացնել ռուսական թատերական արվեստը, ինչպես նաև աջակցել ռուսական թատերախմբերին արտասահմանում։
Բոլոր նորությունները →