Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

ՆորությունՍտանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Երևանի Ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Հայրենակիցներ» միջազգային փառատոնին

Հոկտեմբերի 22-ից 28-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XV ռուսական դրամատիկական թատրոնների միջազգային փառատոնին։

Փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին: Հոկտեմբերի 22-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Ժ․ Բ․ Մոլյերի «Սկապենի_արարքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:

«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց:

Դրամատիկական թատրոնների XV միջազգային փառատոնին կմասնակցեն կոլեկտիվներ յոթ երկրից՝ Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Աբխազիայից, Ռուսաստանից, Մորդովիայից, Դաղստանից:

Այլ նորություններ

«Օնեգինը»՝ ԱբովյանումԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։ Փառատոնն այս տարի կանցկացվի ս․թ․ հոկտեմբերի 7-11-ը։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 26-րդ միջազգային փառատոնինԵրևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի #Սկապենի_արարքները ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 26-րդ միջազգային թատերական փառատոնին։Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնինՍպետմբերի 09-ից 14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնին։ Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ:Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակինԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս․թ․ նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարակյաց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին:
Բոլոր նորությունները →