Նորություններ

«Անբան Հուռին»՝ ռուսական թատրոնի բեմում

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի «Անբան Հուռին»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը և բեմականացման հեղինակը Սարգիս Շողունցն է։

Ներկայացումը պատմում է մի աղջկա մասին, ով չի սիրում աշխատել։ Մայրը ամեն կերպ փորձում է նրան աշխատել սովորեցնել, քանի որ ամուսնանալուց հետո նա պարտավոր է տան բոլոր գործերն իր վրա վերցնել։ Սակայն բոլոր ջանքերը մնում են ապարդյուն։ Հուռին ամուսնանում է թվացյալ հարուստ վաճառականի հետ, բայց չի փոխում իր վարքը և շարունակում է ո ...

Տեսնել ավելին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Չեխովի անվան XVII Միջազգային թատերական փառատոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Ա․ Պ․ Չեխովի անվան հեղինակավոր XVII Միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով «Փող։ Կիրք։ Իշխանություն։» բեմադրությունը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման ռեժիսորն էր Սուրեն Շահվերդյանը։

Ներկայացումը ցուցադրվեց Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի բեմում՝ հունիսի 9-ին, 10-ին և 11-ին։ Այնուհետև բեմադրությունը ընդգրկվեց փառատոնի Տարածաշրջանային ծրագրում․ հունիսի 14-ին և 15-ին ցուցադրվեց Վորոն ...

Տեսնել ավելին

Պլեներ՝ արվեստի համաշխարհային օրվա առթիվ

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում կազմակերպվեց ստեղծագործական պլեներ։ Միջոցառմանը մասնակցում էին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տաղանդավոր սաները, ովքեր կենդանի ստեղծագործում էին տեղում՝ փոխանցելով իրենց տեսլականն ու ոգեշնչումը։

Տոնական մթնոլորտին յուրահատուկ շուք էին հաղորդում Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները, որոնք միջոցառմանը ներկա էին «Թագավորների խաղերը» ներկայացման թատերական հագուստներով՝ ընդգծելով արվեստների միասնությունը։

Միջոցառմանը ներկա էր ...

Տեսնել ավելին

«Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։ Հունիսի 9, 10, 11-ին Ա. Ս. Պուշկինի անվան թատրոնի բեմում Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ Սուրեն Շահվերդյանի ռեժիսուրայով։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2024թ-ի սեպտեմբերի 27-ին։

Փառատոնը շարունակում է ռուս հանդիսատեսին ծանոթացնել համաշխարհային թատերարվեստի լավագույն ձեռքբերումներին։

Նշենք, որ «Փող։ Կիրք։ Իշխանություն։» ն ...

Տեսնել ավելին

Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։

Այսօր բազում հյուրեր ենք ունեցել։ Մեզ էին այցելել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Մեր այցելուները մարտի 22-30-ը բացառիկ հնարավորություն ունեն թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի և թատրոնի առաջատար դերասանների հետ շրջել թատրոնի թանգարանով և ծանոթանալ թատրոնի պատմությանն ու ավանդույթներին, ինչպես նաև այցելել թատրոնի տարբեր արտադրամասեր` բուտաֆորների պատրաստման, հագուստի, դիմահարդարման։

Նախա ...

Տեսնել ավելին

Ռուսական թատրոնը Ամանորին կցուցադրի «Մատնաչափիկ» ներկայացումը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է: Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլիա Ֆինկը:

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։ Զանգվածային տեսարններում՝ ԵԹԿՊԻ ուսանողներն են (Սուրեն Շահվերդյանի արվեստանոց)։ 

Ծաղիկից ծնված փոքրիկ աղջիկը, որի անունը Մատնաչափիկ է, անցնում է բազմաթիվ փորձությունների միջով: Ճանապարհին նա հանդիպում է Դոդոշին, Բզեզին և Խլու ...

Տեսնել ավելին

Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց  «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։ 

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։ Ներկայացմանը մասնակցում են նաև ԵԹԿՊԻ ուսանողներ (Սուրեն Շահվերդյանի արվեստանոց)։ 

Այս պիեսում ներկայացված են չորս սիրո պատմություններ՝ ոգեշնչված ոչ թե դասական գրականությունից, այլ հենց կյանքից։ Հանդիսատեսն իրեն կզգա որպես բեմում կատարվողի մի մասնիկ, կարծես ինքն էլ մասնակցում ...

Տեսնել ավելին

Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայում

Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայում: #Նոյեմբերի_30-ին հանդիսատեսին կներկայացվի դրամատուրգ Բեատա Գուլչինսկայայի պիեսի հիման վրա բեմադրված «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան) ներկայացումը: Ցուցադրությունը տեղի կունենա Մոսկվայի Կրեմլի պալատի (Փոքր հանդիսասրահ) բեմում։

...
Տեսնել ավելին

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնին

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Երկխոսություններ» («Диалоги») IV միջազգային թատերական փառատոնին։ #Նոյեմբերի 22-ին Մոսկվայի «Չելովեկ» դրամատիկական թատրոնի բեմո ...

Տեսնել ավելին

Մեր բեմում

Նոյեմբերի 19-ին ժամը 18:00-ին Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերի շրջանակում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն / Abelyan theatre կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» (բեմադրիչ՝ Արեն Օսիպյան) ներկայացումը։ Այն նվիրվա ...

Տեսնել ավելին