ՍՈւՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Տնօրինություն · Բեմադրիչներ
Կենսագրություն
Սուրեն Ֆլոբերի Շահվերդյանը ծնվել է 1977 թվականին Վանաձորում։ Սովորել է ԵԹԿՊԻ-ի ռեժիսուրայի բաժնում։
1999 թվականին Սունդուկյանի անվ. թատրոնում բեմադրել է Թ. Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկությունը»» ։ 2000 թվականին այն մասնակցել է «Շերմուկշնիս» փառատոնին (Կլայպեդա, Լիտվա) և արժանացել մրցանակի։
2003 թվականին բեմադրել է Կ. Խոդիկյանի «Ցելոֆանե երջանկություն» մոնոներկայացումը: «Արմմոնո» փառատոնում այն արժանացել է մրցանակի։
2004 թվականին Սունդուկյանի անվ. թատրոնում բեմադրել է Ս. Քեյնի « Փսիխոզ 4:48 » ներկայացումը։ Նույն թվականին այն մասնակցել է «Սիբ-Ալտերա» փառատոնին (Նովոսիբիրսկ, Ռուսաստան), «Իրանզամին» 6-րդ փառատոնին (Ահվազ, Իրան), որտեղ արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: 2005 թվականին այն մասնակցել է «Չեխովյան» փառատոնին (Մոսկվա, Ռուսաստան), «Սևծովյան երկրների 6-րդ փառատոնին» (Տրապիզոն, Թուրքիա): 2006 թվականին այն մասնակցել է «Միջազգային փորձարարական թատրոնի» փառատոնին (Կահիրե, Եգիպտոս), որտեղ արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 2008 թվականին մասնակցել է «Բաբել ֆեսթ» փառատոնին (Տրգովիշտե, Ռումինիա)։ 2012 թվականին մասնակցել է «Բունտե-Բունե» փառատոնին (Շտուտգարտ, Գերմանիա)։
2006 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Լ. Բերֆուսի «Մեր ծնողների սեռական նևրոզները» ։
2007 թվականին «Թատրոն 8»-ում բեմադրել է «Աղախիններ» պլաստիկ դրաման՝ ըստ Ժ. Ժենեի համանուն պիեսի։ 2008 թվականին այն մասնակցել է «Սևծովյան երկրների 9-րդ փառատոնին» (Տրապիզոն, Թուրքիա): 2009 թվականին այն մասնակցել է «Բաբել ֆեսթ» փառատոնին (Տրգովիշտե, Ռումինիա), «Բելավա վեժա» փառատոնին (Բրեստ, Բելառուս)։ 2010 թվականին այն մասնակցել է «Բունտե-Բունե» 21-րդ փառատոնին (Շտուտգարտ, Գերմանիա), «Ապոստրոֆ» փառատոնին (Պրահա, Չեխիա), որտեղ արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 2011 թվականին այն մասնակցել է «Ռեվոլուշնզ» փառատոնին (Ալբուկերկե, ԱՄՆ): 2012 թվականին այն մասնակցել է «Ինտեր Ռամպա» փառատոնին (Ռոկիշկիս, Լիտվա)։ 2013 թվականին ներկայացումը շրջագայել է Նիդերլանդների մի քանի քաղաքներում։ 2016 թվականին այն մասնակցել է «Բաբել ֆեսթ» փառատոնին (Տրգովիշտե, Ռումինիա)։
2009 թվականին բեմադրել է «Սիրահարված Հիտլերը» ներկայացումը Տոնի Բուլանդրայի թատրոնում (Տրգովիշտե, Ռումինիա)։ Նույն թվականին այն մասնակցել է «Սևծովյան երկրների 10-րդ փառատոնում» (Տրապիզոն, Թուրքիա), "Teatro delle Emozioni Performance" փառատոնին (Հռոմ, Իտալիա), «Միջազգային ժամանակակից թատերական փառատոնին» (Շանհայ, Չինաստան), «Բունտե-Բունե» 20-րդ փառատոնին (Շտուտգարտ, Գերմանիա), «Ապոստրոֆ» փառատոնին (Պրահա, Չեխիա), որտեղ արժանացել է մրցանակի։ 2016 թվականին այն մասնակցել է «Սոլո» փառատոնին (Մոսկվա, Ռուսաստան)։
2009 թվականին բեմադրել է «Տրամվայ «Ցանկություն»» -ը Տոնի Բուլանդրայի թատրոնում (Տրգովիշտե, Ռումինիա): Ներկայացումը 2010 թվականին մասնակցել է «Սևծովյան երկրների փառատոնին» (Տրապիզոն, Թուրքիա)։
2012 թվականին բեմադրել է Ա. Գևորգյանի «Ես կին եմ» ներկայացումը «Թատրոն 8»-ի շրջանակներում։ Ներկայացումը խաղացվել է Հայաստանի տարբեր քաղաքներում։
2015 թվականին Հ. Ղափլանյանի անվ. դրամատիակական թատրոնում բեմադրել է Է. Պետրոսյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացումը։
2015 թվականին մասնակցել է «Հանի-մանի» ֆիլմի նկարահանումներին, եղել ֆիլմի երկրորդ ռեժիսորը, 2017 թվականին եղել է «Նա ասաց՝ մայրիկ» ֆիլմի երկրորդ ռեժիսորը։
2016 թվականին բեմադրել է Ու. Շեքսպիրի «Օթելլո» -ն Տոնի Բուլանդրայի թատրոնում (Տրգովիշտե, Ռումինիա): Այն մասնակցել է «Բաբել ֆեսթ» փառատոնին (Տրգովիշտե, Ռումինիա) և արժանացել «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 2016 թվականին այն մասնակցել է նաև «Ատելիեր» փառատոնին (Բայա Մառե, Ռումինիա), "Miturile Cetatii" փառատոնին (Կոստանցա, Ռումինիա), "FESTin pe Bulevard" փառատոնին (Բուխարեստ, Ռումինիա), որտեղ նույնպես արժանացել է մրցանակի։ 2017 թվականին մասնակցել է "Theatre as a Street" փառատոնին (Ռեսիտա, Ռումինիա) «Անթալիայի փառատոնին» (Անթալիա, Թուրքիա), "ULICA" փառատոնին (Կրակով, Լեհաստան), "ST BOMB" (Սեուլ, Հարավային Կորեա) և «Տեջոն» (Տենջոն, Հարավային Կորեա) միջազգային փառատոներին։ 2018 թվականին այն մասնակցել է «Շեքսպիրյան» փառատոնին (Կրայովա, Ռումինիա), «Դրիմ ֆաքթորի» փառատոնին (Օստրավա, Չեխիա)։
2018 թվականին Թ. Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» -ը բեմադրել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան թատրոնում ։
2018 թվականին բեմադրել է «Կարմեն» պլաստիկ դրաման ըստ Պ. Մերիմեի համանուն պատմվածքի Տոնի Բուլանդրայի թատրոնում (Տրգովիշտե, Ռումինիա)։ Նույն թվականին այն մասնակցել է «Բաբել ֆեսթ» փառատոնին (Տրգովիշտե, Ռումինիա):
2020 թվականին, արդեն չորրորդ անգամ բեմադրել է Թ. Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկությունը»» Ալիտուսի դրամատիկական թատրոնում (Ալիտուս, Լիտվա):
2023 թվականին Ստանիսլավսկու անվ. թատրոնում բեմադրել է Ջ. Գոլդմենի «Թագավորների խաղերը» դրաման: Ներկայացումը մասնակցել է «Խաղաղօվկիանոսյան փառատոնին (Վլոդիվոստոկ, Ռուսաստան):
2023 թվականին Ստանիսլավսկու անվ. թատրոնի բեմում բեմադրել է Ս. Նալբանդյանի «Իսկ վերջում ստրիպտիզ» կոմեդիան:
2024 թվականին Ստանիսլավսկու անվ. թատրոնում բեմադրել է ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման:
019 թվականից մինչ օրս դասավանդում է ԵԹԿՊԻ -ում, ղեկավարում է դերասանական կուրսեր:
2023 թվականի դեկտեմբերի 29-ից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ։
2024 թվականի հունիսի 21-ից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենն է:
Բեմադրած ներկայացումները
Թատրոնի մարդիկ
Բոլոր դերասանները →
ԱՆՆԱ ՇԱՄՑՅԱՆ (ԲԱԼԱՆԴԻՆԱ)ՀՀ վաստ. արտիստ
ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐՈՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ԱՆԱԻԴԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆթատրոնում՝ 2005
ԱՆՏՈՆ ԱՂԱՋԱՆՅԱՆթատրոնում՝ 2011
ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆթատրոնում՝ 2013
Արկադի Կոնովալովթատրոնում՝ 2026
ԱՐՄԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆթատրոնում՝ 2013
ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆթատրոնում՝ 2022
ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆթատրոնում՝ 1996
ՎՅԱՉԵՍԼԱՎ ՇԱՄԻՐՅԱՆ
ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՅԱՆթատրոնում՝ 2018