ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Դերասաններ
- Ծննդյան տարեթիվ 1964
- Թատրոնում՝ 1996
- Այս բեմում 30 տարի
Կենսագրություն
Ծնվել է 1964թ. հունիսի 13-ին:
Ավարտել է ՄԻԻՏ-ը: Ուսումը շարունակել է Շեպկինի անվան ուսումնարանին կից Ռոմանտիկի թատերական ստուդիայում: Թատրոնում աշխատում է 1996թ.-ից:
Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Մոտլ, Վանահայր), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ, երբեմն, միամիտ է լինում» (Կուրչաև, Գորոդուլին), Գր.Գորինի «Ժանտախտ ձեր տներին» (Բալտազար), Ա.Ցագարելիի «Խանումա» (Կինտո), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ռեպետիլով, Զագորեցկի), Պ.Շենոյի «Եղեք առողջ» (Մարիշալ), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Ապիրատ, Շահեն), Ի.Գրեգորիի «Արտաքսերքսի գործողություն» (Սեֆար), Ա.Գալինի «Մրցույթ» (Պուխով), Յ.Տյատտեի «Ոսկե ձկնիկը» (Ռոլանդ), Բրիկերի, Լասեգի «Փարիզյան երկվորյակներ» (Մաքսիմ), Գ.Մոպասանի «Կտակ» (Բժիշկ, Նոտար), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Զեմլյանիկա), Գ.Զապոլսկայայի «Պանի Դուլսկայայի բարոյականությունը» (պան Դուլսկի), Ա.Չեխովի «Երեք քույր» (Կուլիգին), Ա.Օստրովսկու «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Զախար Զախարիչ), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Արտաշես), Ջ.Օրտոնի «Ինչ տեսավ սպասավորը» (Բժիշկ Ռանս), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Հայր Միխայիլ), Վ. Ռոզովի «Խլահավի բույնը» (Զոլոտորյով), Ա. Վամպիլովի «Բադի որսը» (Կուշակ), Ն.Սայմոն «Հրավիրված ճաշկերույթ» (Կլոդ Պիշոն), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Գավրյուշին), Ս. Դովլաթովի «Աբանամատ» (Ցուրիկով, Մոկեր), Գ․Լալայանցի «Շահանե, դու իմ․․․» (Մարի), Ա.Յախոնտովի «Սեր կմախքի հետ» (1-ին ոստիկան), Ա. Օստրովսկու «Ամպրոպ» (Դիկոյ), Ն.Գրիգորյանի «Խաղաղության փողոցում» (Հայկ), Ն․ Էրդմանի «Ինքնասպանը» (Վիկտորով), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Մոնտեկի), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» (Բուրունդուկ), Ա. Չեխով «Բալենու այգին» (Անցորդ), Ա. Պուշկին «Փոքրիկ ողբերգություններ» (Բարոն) և այլն:
Ա. Պետրոսյանը բեմադրել է մի շարք մանկական ներկայացումներ. Ա.Պետրոսյանի «Արքայադուստրն ու զինվորը», Պ.Երշովի «Կուզիկ-քուռիկը», Լ.Ուստինովի «Ալյոնուշկայի երջանկությունը», Ի.Տոկմակովայի, Ս. Պրոկոֆևայի «Չիպոլինոյի արկածները», Հ.Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատակի վրա» և այլն:
Դասավանդել է դերասանի վարպետություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
2008թ. պարգևատրվել է Վ. Բրյուսովի անվան ոսկե մեդալով:
2014թ. պարգևատրվել է ՀԹԳՄ ոսկե մեդալով:
2017թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Զբաղված է ներկայացումներում
Թատրոնի մարդիկ
Բոլոր դերասանները →
ԱՆՆԱ ՇԱՄՑՅԱՆ (ԲԱԼԱՆԴԻՆԱ)ՀՀ վաստ. արտիստ
ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐՈՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ԱՆԱԻԴԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆթատրոնում՝ 2005
ԱՆՏՈՆ ԱՂԱՋԱՆՅԱՆթատրոնում՝ 2011
ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆթատրոնում՝ 2013
Արկադի Կոնովալովթատրոնում՝ 2026
ԱՐՄԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆթատրոնում՝ 2013
ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆթատրոնում՝ 2022
ՎՅԱՉԵՍԼԱՎ ՇԱՄԻՐՅԱՆ
ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՅԱՆթատրոնում՝ 2018
ԳՐԻԳՈՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆթատրոնում՝ 2011