Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Թատրոնի մարդիկ

ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դերասաններ

  • Ծննդյան տարեթիվ 1988
  • Թատրոնում՝ 2022

Կենսագրություն

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 24-ին։

Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում աշխատում է 2022թ․-ից։

Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Կոշչեյ Անմահ - «Եիրտասարդություն մեկ գիշերով» Ա. Չուբարովա, Սարո - «Անուշ» Հ. Թումանյան,

Արքայազն - «Մոխրոտ» Շ. Պիեռո, Ձենով Օհան - «Սասունցի Դավիթ» Հ. Թումանյան, Կալաֆ - «Արքայադուստր Տուրանդոտ» Կ.Գոցի, Պարոն Ժուրդեն - «Ազնվամոլ քաղքենին» Մոլիեր, Ճարտարագետ Մամբրետի - «Ազատ զույգ» Դարիո Ֆո, Եգոր Եգորով և գյուղացի հարբեցող - «Չեխովյան անճարները» Ա. Չեխով, Լոմով - «Անվայել առաջարկություն» Ա. Չեխով, Սոլյերի - «Մոցարտ և Սոլյերի» Ա. Պուշկին, Իվան Բունշա և Իվան ահեղ - «Իվան Վասիլեվիչ» Մ. Բուլգակով, Լմփոշ - «Հերսոտած մի գնա» Վ. Սարոյան, Սմիռնով - «Արջը» Ա. Չեխով, Լևոն 7-րդ - «Կիլիկիո արքա» Մ. Իշխան, Ջորջ Պիգդեն - «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» Ռ. Կունի, Մահ - «Մահը թակում է դուռը» Վ. Ալեն, Ջերի Ռայան - «Երկուսը ճոճանակին» Վ. Գիբսոն, Ադի - «Կրքոտ հաշվետվություն» Ա. Սարիբեկյան, Դուքս Օրսինո - «12-րդ գիշեր» Ու. Շեքսպիր, Իվան Դմիտրիչ - «Հիվանդասենյակ համար 6» Ա. Չեխով, Դյուլա - «Արթնացիր և երգիր» Մ. Դյարվիշ, Միքաել - «Ձեր Աստվածը փողն է» Գ. Սունդուկյան, Դոկտոր Նինկովիչ - «Տիկին մինիստրուհին» Բ. Նուշիչ, Չարենց - «Եղած չեղած մի կյանք» Ա. Այվազյան, Ես - «Տունը սահմանի վրա» Ս. Մրոժեկ, Գոգի - «Միայն քեզ եմ սիրում» Ս. Խալաթյան, Աշուղ - «Քաջ Նազար» Հ․ Թումանյան, Ա. Չեխով «Բալենու այգին» (Լոպախին), Բ. Գուլչինսկա «Երկու գումարած Երկու» (Մարկ), Ջ․ Գոլդմեն «Թագավորների խաղերը» (Ֆիլիպ), Ա. Պուշկին «Փոքրիկ ողբերգություններ» (Հերցոգ, Դոն Կարլոս), Ռ. Կունի «Հայրիկը սարդոստայնում» (Ջոն Սմիթ) և այլն:

Արմեն Մարգարյանը բեմադրել է մի շարք ներկայացումներ՝ «Գեղեցկուհին և հրեշը», «Տունը սահմանի վրա», «Քարերը հավաքելու ժամանակը», «Դու էիր պակաս», «Ա.Ա.Ծ.» (Անհետաձգելի Ավանդական Ծիսակատարություն), «2+2», «Ամանորի հրաշքը կամ բարի Դոբին»։ «Թոմ և Ջերի» ներկայացման երաժշտության հեղինակն է:

Ա․ Մարգարյանն ունի մի շարք մրցանակներ և պատվոգրեր․

2013թ. «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն – Տարվա լավագույն երիտասարդ դերասան՝ «Կրքոտ հաշվետվություն» (Ադի)։

2013թ. Սյունիքի մարզ, Գորիսի քաղաքապետարան – պատվոգիր թատերական արվեստի բնագավառում ցուցաբերած շնորհալի աշխատանքի համար:

2016թ. Երևանի քաղաքապետարան – պատվոգիր Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար:

2016թ․ Լոս Անջելես (ԱՄՆ) – պատվոգիր «ՀՅԱՍԱ» մշակութային կենտրոնից` Հ. Պարոնյանի անվան թատրոնի հաղթական հյուրախաղերի ժամանակ ցուցաբերած դերասանական բարձր վարպետության համար։

2019թ. «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն - Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ՝ «Դու էիր պակաս» ներկայացման համար։

Զբաղված է ներկայացումներում

Թատրոնի մարդիկ

Բոլոր դերասանները →