ՎՅԱՉԵՍԼԱՎ ՇԱՄԻՐՅԱՆ
Դերասաններ
- Ծննդյան տարեթիվ 1951
Կենսագրություն
Ծնվել է 1951թ. սեպտեմբերի 10-ին:
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, ծառայել է բանակում` որպես երաժիշտ: 1973-75թթ սովորել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում, որի ավարտելուց անմիջապես հետո, ընդունվել է աշխատանքի նույն թատրոն:
Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում`Իոլայ (Գ. Շախի «Հերկուլեսի տասներեքերորդ սխրանքը»), Խեղկատակ (Մ. Ֆյուշտի «Թագավորական ողբերգություն»), Միտրֆան (Դ.Ֆոնվիզինի «Տհասը»), Սուսլիկ (Ստ. Կոստովի «Գուշակ»), Միհրդատ Պոնտացի (Պ. Զեյթունցյանի «Աստվածների կանչը»), Տիմոտե, այնուհետև Իշխան (Ա. Ցագարելիի «Խանումա») և այլն:
Վերջին տարիներին խաղացած դերերից են` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Մոզի), Ա.Գալինի «Մրցույթ» (Վասիլի Բոկ), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Լեյզեր), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Շահեն), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մինթոև), Ա. Չեխով «Բալենու այգին» (Ֆիրս), Ա. Պուշկին «Փոքրիկ ողբերգություններ» (Ջհուդ, Քահանա) և այլն:
1989-93թթ. մասնակցել է Արցախի ազատամարտին: Արժանացել է մի շարք կառավարական պարգևների, մեդալների: Երկրապահ կամավորական միության անդամ է:
2023թ.-ին Ա. Չեխովի «Բալենու այգին» ներկայացման Ֆիրսի դերի համար արժանացել է ՀԹԳՄ « Արտավազդ » մրցանակի` «Երկրորդ պլանի Լավագույն դերասան» անվանակարգում:
Զբաղված է ներկայացումներում
Թատրոնի մարդիկ
Բոլոր դերասանները →
ԱՆՆԱ ՇԱՄՑՅԱՆ (ԲԱԼԱՆԴԻՆԱ)ՀՀ վաստ. արտիստ
ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐՈՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ԱՆԱԻԴԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆթատրոնում՝ 2005
ԱՆՏՈՆ ԱՂԱՋԱՆՅԱՆթատրոնում՝ 2011
ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆթատրոնում՝ 2013
Արկադի Կոնովալովթատրոնում՝ 2026
ԱՐՄԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆթատրոնում՝ 2013
ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆթատրոնում՝ 2022
ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆթատրոնում՝ 1996
ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՅԱՆթատրոնում՝ 2018
ԳՐԻԳՈՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆթատրոնում՝ 2011