Փոքր բեմռուսերեն18+70 րոպեառանց ընդմիջման
CHECK IN LOVE
Ներկայացման մասին
Հյուրանոցային համարներից մեկում միահյուսվում են երեք զույգի ճակատագրեր, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակներն ունի։ Դերասանուհին հանուն դերի պատրաստ է ամեն ինչի, ռեժիսորը դեմ չէ օգտվելու նրա պատրաստակամությունից։ Ընդդիմության երկու առաջնորդները փոխզիջում են փնտրում, բայց հասկանում են, որ քաղաքական դաշինքներ կարող են կնքվել այլ հիմունքներով ևս։ Հոգեբանն ու նրա այցելուն՝ էսկորտուհին, նուրբ խաղ են խաղում, որտեղ պարզ չէ, թե ով ում է բուժում։ Նրանք բոլորն էլ ցանկանում են հասնել իրենց նպատակին, իսկ այս պայքարում գլխավոր միջոցը անկողինն է։ Ինտրիգներ, կրքեր՝ համեմված սրամիտ երկխոսություններով։ Ներկայացում այն մասին, թե որքան հեռու կարող ես գնալ իշխանություն, ճանաչում և հաջողություն ձեռք բերելու համար:
Բեմադրական խումբ
- ՀեղինակՍ. Մելոյան, Ս. Հովհաննիսյան
- ԲեմադրիչՍուրեն Շահվերդյան
- ԲեմանկարիչԱրգիշտի Փիլոյան
- Լուսային նկարիչՀայկ Աղաբեկյան
- Զգեստների նկարիչՅուլյա Ֆինկ
Դերասանական կազմ
- ՌեժիսորԱրման Մեժլումյան
- ԴերասանուհիՀՀ վաստակավոր արտիստԻռա Հարությունյան, Աննա Խաչատրյան
- Խմբակցության ղեկավարԳոռ Համբարձումյան
- Խմբակցության ղեկավարԵլենա Վարդանյան
- ՀոգեբանԷրվին Ամիրյան
- էսկորտուհիԱննա Մանուչարյան
- ՍպասուհիԹեյմինե Խաչատրյան
- ԴերասաններՀռիփսիմե Զոհրաբյան, Սամվել Սարգսյան






