ԱՆՆԱ ՇԱՄՑՅԱՆ (ԲԱԼԱՆԴԻՆԱ)
Դերասաններ
- Ծննդյան տարեթիվ 1976
- Թատրոնում՝ 2000
- Այս բեմում 26 տարի
Կենսագրություն
Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 9-ին:
Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Թատրոնում աշխատում է 2000թ.-ից:
Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Լիզանկա), Յ.Տյատտեի «Ոսկե ձկնիկը» (Լաուրա), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Ժասանտ), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Մաշենկա), Ֆ.Ստրինդբերգի «Ֆրեկեն Ժյուլի» (Ֆրեկեն Ժյուլի), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Մարիա Անտոնովնա), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Ցեյտել), Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (Կատյա), Ա.Յախոնտովի «Սեր կմախքի հետ» (Ընկերուհի), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Վերգինե), Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» (Սեդա), Ա.Օստրովսկու «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Ագրաֆենա Պլատոնովնա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Սվետլանա), Ս.Դովլաթովի «Աբանամատ» (Լենա), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Մադոնա Լիբերա), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Գավրյուշինա), Վ. Ռոզովի «Խլահավի բույնը» (Իսկրա), Գ․Սլուցկու «Մոլագարը» (Կին), Ն.Գրիգորյանի «Խաղաղության փողոցում» (Հռիփսիմե), Ն․ Էրդմանի «Ինքնասպանը» (Կլեոպատրա Մաքսիմովնա), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Լեդի Կապուլետ), Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ» (Քրիստինա), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» (Էլոիզա), Գ. Մարկեսի «Չսեր» (Բուժքույր), Ա. Չեխով «Բալենու այգին» (Ռանևսկայա), Բ. Գուլչինսկա «Երկու գումարած Երկու» (Սառա), Ռ. Կունի «Հայրիկը սարդոստայնում» (Բարբարա Սմիթ) և այլն:
2011թ.-ին Յու. Պոլյակովի «Համադասարանցիներ» ներկայացման Սվետլանայի դերի համար արժանացել է ՀԹԳՄ « Արտավազդ » մրցանակի` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
2019թ.-ին Ն․ Գրիգորյանի «Խաղաղության փողոցում» ներկայացման Հռիփսիմեի դերի համար արժանացել է ՀԹԳՄ « Արտավազդ » մրցանակի` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Զբաղված է ներկայացումներում
Ճշտվում էՆերկայացումների դերասանական կազմերը ճշտում ենք թատրոնի հետ։ Հաստատվելուն պես կհայտնվեն այստեղ։
Թատրոնի մարդիկ
Բոլոր դերասանները →
ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐՈՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՀՀ վաստ. արտիստ
ԱՆԱԻԴԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆթատրոնում՝ 2005
ԱՆՏՈՆ ԱՂԱՋԱՆՅԱՆթատրոնում՝ 2011
ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆթատրոնում՝ 2013
Արկադի Կոնովալովթատրոնում՝ 2026
ԱՐՄԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆթատրոնում՝ 2013
ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆթատրոնում՝ 2022
ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆթատրոնում՝ 1996
ՎՅԱՉԵՍԼԱՎ ՇԱՄԻՐՅԱՆ
ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՅԱՆթատրոնում՝ 2018
ԳՐԻԳՈՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆթատրոնում՝ 2011