Հիմնական բեմռուսերեն16+1 ժամ 20 րոպեառանց ընդմիջման
Գարդենիա
ամսաթվերը կհայտարարվեն
Ներկայացման մասին
«Գարդենիա» ստեղծագործությունն ունի գեղարվեստական բարձր արժեք իր նախ պատմողական, ապա՝ երկխոսությունների հստակ, կտրուկ, թվացյալ պարզ լեզվի շնորհիվ։ Այն ուղերձ է այսօրվա ընթերցողի, ապա՝ հանդիսատեսի համար՝ ինքնաճանաչողության, կնոջ դերակատարման, նրան ուղղված նախախնամ մարտահրավերների վերլուծությամբ։
Չորս կին, որ հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։
Բեմադրական խումբ
- ՀեղինակԷլջիբեթա Հովանեց
- ԹարգմանությունըԻրինա Ադելգեյմ
- Բեմադրությունն ու երաժշ. ձևավորումըԳոռ Մարգարյան
- Բեմանկարչությունն ու զգեստներըՆելլի Բարսեղյան
Դերասանական կազմ
- Կին 1Ելենա Վարդանյան
- Կին 2Թեյմինե Խաչատրյան
- Կին 3Հայարփի Զուրնաչյան
- Կին 4Աննա Մանուչարյան





