Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Թատրոնի մարդիկ

ՀՀ ժող. արտիստ

ԻՐԻՆԱ ՄԱՐՉԵՆԿՈ

Դերասաններ

  • Ծննդյան տարեթիվ 1934

Կենսագրություն

Ծնվել է 1934թ. սեպտեմբերի 4-ին:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Զուգահեռ հետաքրքրվել է թատերական արվեստով, հաճախել է դերասանական ստուդիա: 1959թ.-ից աշխատում է թատրնում:

Թատրոնում կերտել է ավելի քան 80 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Գալչիխա), Ա.Օստրովսկու «Անտառ» (Ուլիտա), Մ.Չամանյանի «Վարդաձորյան տագնապ» (Փառանձեմ), Ն.Անկիլովի «Զինվորական այրին» (Պրոսկովյա), Բ.Ռացերի «Ռուսական արջ» (Սիլվիա Գիբսոն), Ջ.Պատրիկի «Ինչպես կարել տատիկին» (Պամելա), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն միամիտ է լինում» (Գլումովա), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Իշխանուհի-տատիկ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Անֆիսա), Ա.Օստրովսկու «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Նաստասյա Պանկրատևնա), Յու.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Եվգենյա Պետրովնա), Վ.Ռոզովի «Խլահավի բույնը» (Նատալյա Գավրիլովնա) և այլն:

2010թ.-ին «Խլահավի բույնը» ներկայացման Նատալյա Գավրիլովնայի դերի համար արժանացել է ՀԹԳՄ « Արտավազդ » մրցանակի` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

2020/2021թ․-ին արժանացել է ՀԹԳՄ « Արտավազդ » մրցանակի` «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» անվանակարգում:։

Զբաղված է ներկայացումներում

Ճշտվում էՆերկայացումների դերասանական կազմերը ճշտում ենք թատրոնի հետ։ Հաստատվելուն պես կհայտնվեն այստեղ։

Թատրոնի մարդիկ

Բոլոր դերասանները →