Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Թատրոնի մարդիկ

ԵԼԵՆԱ ԵՍԱՅԱՆ

Դերասաններ

  • Ծննդյան տարեթիվ 1980
  • Թատրոնում՝ 1999
  • Այս բեմում 27 տարի

Կենսագրություն

Ծնվել է 1980թ․մարտի 19-ին։

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։ Թատրոնում աշխատում է 2005թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Վ. Գուրկինի «Մերձբայկալյան կադրիլ» (Մակևնա), Յու․Պոլյակովի «Համադասարանցիներ» (Եվգենիա Պետրովնա), Վ․Ռոզովի «Մենք լավ ենք ապրում» կամ «Խլահավի բույնը» (Վերա Վասիլևնա), ըստ Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Գալինա Ալեքսանդրովնա), Կ․Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (դոնա Վիչենցա), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Ֆեկլուշա), Ա․ Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Մաշինկա, Տուրուսինա), Գ.Սլուցկու «Վեց կերակրատեսակ մեկ հավից» (Մայր), Ա․Ցագարելիի «Խանումա» (Գուլիկո Մախնաձե), Ն․ Էրդմանի «Ինքնասպանը» (Ռաիսա Ֆիլիպովնա), Վ․ Հունանյանցի «Իմ անունը Կոմիտաս է» (Հորաքույր, տիկին Ղամբարյան), Մ. Խեյֆեցի «Նրան սպասելիս» (Շիկահեր), Ա. Օստրովսկի «Բալզամինովի ամուսնությունը» (Մատրյոնա) և այլն։

Խաղում է բոլոր մանկական ներկայացումներում։

Զբաղված է ներկայացումներում

Թատրոնի մարդիկ

Բոլոր դերասանները →