Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

«Համլետ. Collapse»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Համլետ. Collapse» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ու. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։

«Համլետ. Collapse»-ը ցնցող ժամանակակից ողբերգություն է՝ ստեղծված Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի մոտիվներով, որտեղ խելագարությունն այլևս ընտրություն չէ, այլ քայքայվող համակարգի ախտանիշ։ Ներկայացման աշխարհը թունավոր իրականությունն է, որտեղ իշխանությունը ճնշում է վախով, սերը՝ խեղում, իսկ ընտանիքը վերածվում է դավաճանների խմբի։ Այստեղ ճշմարտությունը զենք է, սուտը՝ վիրուս, իսկ մարդկությունը դանդաղորեն մեռնում է սեփական պատրանքների մեջ։ Համլետը փորձում է շնչել բռնության, մանիպուլյացիաների և տոտալ վերահսկողության աշխարհում, սակայն յուրաքանչյուր քայլ նրան ավելի է մոտեցնում կործանմանը։ Ներկայացումը պատռում է դիմակները՝ մերկացնելով ժամանակակից իրականության աղճատված «նորման», և ստիպում է հանդիսատեսին ընդունել․ ոչ միայն Համլետն է խելագար, այլև ամբողջ աշխարհը, որը մենք ինքներս ենք մեզ համար կառուցել։

Ներկայացման մեջ խաղում են Գոռ Համբարձումյանը, Էրվին Ամիրյանը, Նարինե Պետրոսյանը, Ելենա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանը/Կարեն Հակոբյանը, Արեն Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը, Սերգեյ Գրիգորյանը, Արման Մեժլումյանը, Վյաչեսլավ Շամիրյանը, Թեհմինե Խաչատրյանը, Գրիգոր Խոջայանը, Մելսիդա Հակոբյանը, Յուլյա Ֆինկը, Նառա Թումասյանը, Աննա Պուշկինաը, Անաիդա Գաբրիելյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Յանա Տուրգունյանը, Լև Նալբանդյանը, Ելենա Կասիմյանը, Աննա Խաչատրյանը, Աննա Մանուչարյանը։

Բեմականացումը՝ Սուրեն Շահվերդյանի, Նարա Ստեփանյանի, բեմանկարչությունը՝ Արգիշտի Փիլոյանի, զգեստները՝ Իզաբելլա Սոֆրոնովայի, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի, լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։

Ներկայացումը նախատեսված է 18+ տարիքային հանդիսատեսի համար։

Ներկայացումներն այս նորությունից

Համլետ. CollapseՀիմնական բեմ6 նոյ 19:00Գնել տոմս

Այլ նորություններ

«Ծիծաղելի մարդու երազը»․ առաջնախաղԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «Ծիծաղելի մարդու երազը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործության։ Բեմադրիչ՝ Իննա Հախնազարյան։ Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան։ Բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի։ Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։«Անահիտ»․ առաջնախաղ՝ Ռուսական դրամատիկական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ պլաստիկ դրամա «Անահիտ» ներկայացումը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի։ Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը, բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումըԵրևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչն է Սարգիս Շողունցը։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին և ստեղծագործական ուղուն։
Բոլոր նորությունները →