Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

«Կոնտրաբաս»․ առաջնախաղ

ԿԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Կոնտրաբաս» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Պատրիկ Զյուսկինդի ստեղծագործության։ Բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի, ռեժիսոր՝ Ելենա Վարդանյան, գեղարվեստական մասի պատասխանատու՝ Մարիաննա Մխիթարյան, բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի, Զգեստները՝ Յուլյա Ֆինկ, Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։

Մարդը դառնում է գործիք, գործիքը՝ մարդ։ Ներկայացման հիմքում մարդու ներքին կոտրվածքի, միայնության և լսված լինելու ցանկության պատմությունն է։ Հերոսի ցածր, խռպոտ ձայնը դառնում է խոցելիության և թաքնված հույսի խորհրդանիշ։

Ներկայացումը ուսումնասիրում է մարդկային ինքնության սահմանները և անհատի կախվածությունը այն համակարգից, որտեղ նա ապրում է։

Ներկայացման մեջ խաղում են Լիլիա Մուկուչյանը, Աննա Պուշկինան, Աննա Խաչատրյանը, Անաիդա Գաբրիելյանը, Նառա Թումասյանը։

Ներկայացումը նախատեսված է 16+ տարիքային հանդիսատեսի համար։

Ներկայացումներն այս նորությունից

ԿոնտրաբասՆոր բեմ11 նոյ 20:00Գնել տոմս

Այլ նորություններ

«Համլետ. Collapse»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Համլետ. Collapse» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ու. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։«Ծիծաղելի մարդու երազը»․ առաջնախաղԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «Ծիծաղելի մարդու երազը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործության։ Բեմադրիչ՝ Իննա Հախնազարյան։ Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան։ Բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի։ Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։«Անահիտ»․ առաջնախաղ՝ Ռուսական դրամատիկական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ պլաստիկ դրամա «Անահիտ» ներկայացումը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի։ Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը, բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղըԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին և ստեղծագործական ուղուն։
Բոլոր նորությունները →