Պայմաններ


Թատրոն այցելելու պայմանները

•Խստիվ արգելվում է մտնել դահլիճ սննդով և խմիչքներով: Թատրոնի աշխատակիցներն իրավունք ունեն դահլիճից դուրս հրավիրելու սույն կանոնը խախտած անձանց: 

•Արգելվում է մտնել դահլիճ վերնահագուստով:

•Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

•Ներկայացման դիտման ընթացքում հարկավոր է անջատել բջջային հեռախոսների ձայնը։

•Ներկայացման դիտման ընթացքում արգելվում են ֆոտո-տեսանկարահանումները։

•Թատրոնի տարածքում ծխելն արգելվում է։

•Երրորդ զանգից հետո արգելվում է մուտքը պարտեր: Ուշանալու դեպքում անհրաժեշտ է զբաղեցնել թատրոնի աշխատակցի կողմից առաջարկած նստատեղը, իսկ ընդմիջման ընթացքում զբաղեցնել տոմսի վրա նշված տեղը:

• Կայքից գնած տոմսը ուղարկվում է Ձեր էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին` էլեկտրոնային տարբերակով:

• Կայքից տոմս գնելու ժամանակ, լրացնելով Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, Դուք համաձայնում եք, որ էլեկտրոնային տոմսից բացի հետագայում Ձեզ կարող են ուղարկվել թատրոնի ակցիաների և առաջարկների մասին գովազդային նյութեր:

•Գնված տոմսերը ենթակա են վերադարձի կամ փոփոխման ՝ ներկայացումը սկսելուց 30 րոպե առաջ:

•Կայքում դեռևս չի գործում առաքում բաժինը: