Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին և ստեղծագործական ուղուն։

Պիեսի հեղինակն է Սառա Նալբանդյանը։ Բեմադրիչը՝ Դավիթ Խալաթյանը։ Խորեոգրաֆը՝ Տոմա Այդինյանը։ Լուսային ձևավորման հեղինակը՝ Հայկ Աղաբեկյանը։

Դերասանական կազմում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերարվեստի ամբիոնի դասախոս, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ուսանողները։

Ներկայացման հիմքում Էմի Ուայնհաուսի կյանքի պատմությունն է, որի միջոցով բացահայտվում են սիրո, փառքի, կախվածությունների և ինքնության որոնման թեմաները։ Սյուժեի առանցքում Էմիի և Բլեյքի հարաբերություններն են՝ սեր, որը նրանց համար դարձավ միաժամանակ և՛ ամենահզոր զգացումը, և՛ ինքնաոչնչացման ճանապարհը։

Ներկայացման առանձնահատկությունը բեմական յուրահատուկ լուծումն է․ գործողությունները ծավալվում են բեմի տակ գտնվող տարածքում՝ ստեղծելով հանդիսատեսի հետ առավել մտերմիկ շփում և ընդգծելով ներկայացման հոգեբանական մթնոլորտը։

Ներկայացումը նախատեսված է 18+ տարիքային սահմանափակմամբ հանդիսատեսի համար։

Ներկայացումներն այս նորությունից

WINE-HOUSEՆոր բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

«Կոնտրաբաս»․ առաջնախաղԿԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Կոնտրաբաս» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Պատրիկ Զյուսկինդի ստեղծագործության։ Բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի, ռեժիսոր՝ Ելենա Վարդանյան, գեղարվեստական մասի պատասխանատու՝ Մարիաննա Մխիթարյան, բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի, Զգեստները՝ Յուլյա Ֆինկ, Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։«Համլետ. Collapse»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմումԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Համլետ. Collapse» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ու. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։«Ծիծաղելի մարդու երազը»․ առաջնախաղԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «Ծիծաղելի մարդու երազը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործության։ Բեմադրիչ՝ Իննա Հախնազարյան։ Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան։ Բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի։ Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։
Բոլոր նորությունները →