Купить билет


Արդաղիոն I Ardalion I Ардалион"

27 сентября, воскресенье 19:00
Արդաղիոն I Ardalion I Ардалион Պատմական միմոդրամա 4-րդ դարի սկզբում Արևելքում արագորեն տարածվում էր քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունը պայքարում էր այս երևույթի դեմ: Միմերի թափառական թատերախմբեր էր առաքում արևելյան քաղաքներ, որոնք ծաղրում էին ավետարանական պատմությունները և հակաքրիստոնեական ներկայացումներ էին ցուցադրում: Այսպիսի մի թատերախմբում էր նաև Արդաղիոնը: Հերթական ներկայացման ժամանակ նրա վրա երկնային լույս է իջնում և նա դարձի գալով դառնում է քրիստոնյա: Զայրացած խաղընկերները հենց բեմի վրա նրան խաչ են բարձրացնում: Ծաղրախաղը վերածվում է ողբերգության և Արդաղիոնը նահատակվում է: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիները Սբ. Արդաղիոնին դասել են Սրբերի շարքը: Ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ Կազմակերպիչ՝ Երևանի մնջախաղի պետական թատրոն ՊՈԱԿ