Հեղինակ՝ Բաբկեն Զաքարյան
Ժանր՝ մոնոներկայացում
Տևողություն՝ 40 րոպե
Տարիքային սահմանափակում՝ 18+
Ռեժիսոր, դերակատար՝ Բաբկեն Զաքարյան
«ՆԵԵՍԵՆԻՆ» մոնոներկայացումը հերոսի ներաշխարհի ճամփորդությունն է։ Նա մոլորվել է սեփական հոգու և Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինի պոեզիայի լաբիրինթոսում։ Տարիներ շարունակ ձգտելով նմանվել իր կուռքին՝ նա կամաց-կամաց սկսում է ապրել ուրիշի կյանքով՝ այն ընդունելով որպես իրենը։ Նա անցնում է ոչ միայն բանաստեղծի ստեղծագործական ուղով, այլև վերապրում է նրա կյանքի ողբերգություններն ու հակասությունները։
Սա պատմություն է ինքնության որոնման, պարտադրված իդեալի ազդեցության, ճակատագրերի զուգահեռման ու դրանց անխուսափելի բաժանման մասին։ Այստեղ նմանակումը վերածվում է ինքնաճանաչման դժվարին փորձության, իսկ պոեզիան դառնում է միակ լույսն ու ուղեցույցը։ Եվ միայն իր կուռքի կյանքով անցնելով՝ հերոսը վերջապես բացահայտում է ամենակարևորը՝ սեփական «ես»-ը։



