Հեղինակ՝ Սառա Նալբանդյան
Բեմադրիչ՝ Դավիթ Խալաթյան
Պարուսույց՝ Թոմա Այդինյան
Լուսային ձևավորող՝ Հայկ Աղաբեկյան
Տևողությունը՝ 60 րոպե
Տարիքային սահմանափակում՝ 18+
Էմի Ուայնհաուսը բրիտանացի երգչուհի և երգահան էր, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր յուրահատուկ ձայնի, անկեղծ ստեղծագործությունների և «Back to Black» հանրահայտ ալբոմի շնորհիվ։ Չնայած կարճ կյանքին՝ նա դարձավ 21-րդ դարի ամենաազդեցիկ երաժշտական կերպարներից մեկը՝ թողնելով նշանակալի հետք համաշխարհային երաժշտության պատմության մեջ։
Ներկայացման հիմքում Էմի Ուայնհաուսի կյանքի պատմությունն է, որի միջոցով բացահայտվում են սիրո, փառքի, կախվածությունների և ինքնության որոնման թեմաները։ Ստեղծագործական խումբը փորձել է բացահայտել ոչ միայն հայտնի երգչուհու բեմական կերպարը, այլև նրա ներաշխարհը, հակասություններն ու մարդկային ապրումները։



