Նախագծի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան
Ժանրը՝ Պլաստիկ դրամա
Ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան
Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան, Հովհաննես Սարգսյան
Երաժշտությունը՝ Արա Թորոսյան, Կարեն Անանյան
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Տարիքային սահմանափակում՝ 14+
Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծված երաժշտա-պարային ներկայացումը բացահայտում է իմաստուն, ինքնուրույն և աշխատասեր հերոսուհու պատմությունը, որի համար մարդու իրական արժեքը որոշվում է ոչ թե դիրքով կամ հարստությամբ, այլ գիտելիքներով, արհեստով և ազնիվ աշխատանքով։
Այս հավերժական պատմությունը հատկապես արդիական է նաև այսօր՝ ընդգծելով կրթության, ներքին ուժի և ինքնուրույնության կարևորությունը։ Բեմադրությունը միավորում է հայկական ավանդույթներն ու ժամանակակից բեմական լեզուն՝ համադրելով մի քանի պարային ոճեր, այդ թվում՝ հիփ-հոփը՝ ստեղծելով «Անահիտ» հեքիաթի վառ և դինամիկ նոր մեկնաբանություն։



