Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հիման վրա
Բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյան
Բեմականացումը՝ Սուրեն Շահվերդյան, Նառա Ստեփանյան
Բեմանկարիչ՝ Արգիշտի Փիլոյան
Զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սոֆրոնովա
Պարերը՝ Նունե Կիրակոսյան
Լուսաային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան
Տարիքային սահմանափակում՝ 18+
Տևողությունը՝ 90 րոպե
Դերերում՝ Գոռ Համբարձումյան, Էրվին Ամիրյան, Նարինե Պետրոսյան, Ելենա Վարդանյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյան/Կարեն Հակոբյան, Արեն Խաչատրյան, Անտոն Աղաջանյան, Սերգեյ Գրիգորյան, Արման Մեժլումյան, Վյաչեսլավ Շամիրյան, Թեհմինե Խաչատրյան, Գրիգոր Խոջայան, Մելսիդա Հակոբյան, Յուլյա Ֆինկ, Նառա Թումասյան, Աննա Պուշկինա, Անաիդա Գաբրիելյան, Լալիտա Բուկիա, Յանա Տուրգունյան, Լև Նալբանդյան, Ելենա Կասիմյան, Աննա Խաչատրյան, Ադրիանա Սարգսյան
«Համլետ. Collapse»-ը ցնցող ժամանակակից ողբերգություն է՝ ստեղծված Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի մոտիվներով, որտեղ խելագարությունն այլևս ընտրություն չէ, այլ քայքայվող համակարգի ախտանիշ։ Ներկայացման աշխարհը թունավոր իրականությունն է, որտեղ իշխանությունը ճնշում է վախով, սերը՝ խեղում, իսկ ընտանիքը վերածվում է դավաճանների խմբի։ Այստեղ ճշմարտությունը զենք է, սուտը՝ վիրուս, իսկ մարդկությունը դանդաղորեն մեռնում է սեփական պատրանքների մեջ։ Համլետը փորձում է շնչել բռնության, մանիպուլյացիաների և տոտալ վերահսկողության աշխարհում, սակայն յուրաքանչյուր քայլ նրան ավելի է մոտեցնում կործանմանը։ Ներկայացումը պատռում է դիմակները՝ մերկացնելով ժամանակակից իրականության աղճատված «նորման», և ստիպում է հանդիսատեսին ընդունել․ ոչ միայն Համլետն է խելագար, այլև ամբողջ աշխարհը, որը մենք ինքներս ենք մեզ համար կառուցել։



