Հեղինակ՝ Սառա Քեյն
Բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյան
Բեմանկարիչ՝ Արգիշտի Փիլոյան
Տարիքային սահմանափակում՝ 18+
Տևողությունը՝ 1 ժամ
Դերասանական կազմ՝ Աննա Պուշկինա, Կարեն Հակոբյան
«Փսիխոզ 4։48․ Հոգու խոստովանություն» ներկայացումը անմիջական ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա։ Այն գրված է բանաստեղծական ոճով և ներկայացնում է մի մարդու ներքին խոստովանությունը, որի կյանքում դեպրեսիան դարձել է անողոք ուղեկից։
Բեմում հանդիսատեսը տեսնում է մի կնոջ, որը փորձում է դուրս գալ հոգեբանական փակուղուց։
Մենախոսությունները, կարճ ու հատվածական երկխոսությունները և հերոսուհու մտքերի ռիթմիկ պոռթկումները հանդիսատեսին տանում են նրա ներաշխարհ՝ մի գիտակցություն, որը մասնատվում է, որոնում և պայքարում։
Հնչյուններն ու բառերը, միաձուլված շարժման հետ, ներկայացմանը հաղորդում են ներքին պայքարի լարված և մտերմիկ մթնոլորտ։



