Հեղինակ՝ ըստ Ա. Կուպրինի համանուն վիպակի
Ժանրը՝ Դրամա 2 գործողությամբ
Տարիքային սահմանափակում՝ 18+
Տևողությունը՝ 1 ժամ 45 րոպե
Բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան
Նախագծի ղեկավար՝ Մարիաննա Մխիթարյան
Բեմականացումը՝ Սոնա Մելոյան
Նախագծի տեխնիկական մասի պատասխանատու՝ Ելենա Վարդանյան
Բեմանկարիչ, զգեստներ՝ Նելլի Բարսեղյան
Դեկորատոր՝ Արգիշտի Փիլոյան
Լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան
Կոմպոզիտոր՝ Նարեկ Կոսմոս
Խորեոգրաֆիա՝ Հայարփի Զուռնաչյան
Դերերում՝ Ելենա Վարդանյան, Հռիփսիմե Նահապետյան/Աննա Մանուչարյան, Մարինա Թոփչյան/Յուլիա Ֆինկ, Էրվին Ամիրյան, Արման Մեժլումյան, Հայարփի Զուռնաչյան/Նառա Թումասյան, Մանվել Սարգսյան/Արեն Խաչատրյան, Ջոն Թորոսյան/Անտոն Աղաջանյան, Յանա Տուրգունյան, Ելենա Եսայան, Մելսիդա Հակոբյան, Աննա Մանուչարյան/Աննա Խաչատրյան, Սամվել Սարգսյան, Միշա Հակոբյան/Արմեն Մարգարյան, Կարեն Ադամյան, Ալեն Բոժուկյան/Արթուր Պետրոսյան, Գրիգոր Խոջայան, Արտեմ Խաչատրյան/Սերգեյ Գրիգորյան, Ֆելիքս Մարգարյան/Գրիգորի Կիրակոսյան, Սերժ Գևորգյան/Լև Նալբանդյան
Յամա են կոչում պատմական Յամսկայա Սլոբոդայի այն հատվածը, որտեղ ժամանակի ընթացքում ձևավորվել են հասարակաց տների խիտ շարքեր։ Փակ ու ճնշող այս միջավայրը դարձել է այն կանանց ճակատագրերի խաչմերուկը, ովքեր այստեղ են հայտնվել հուսահատության, սոցիալական ճնշումների կամ հարկադրանքի հետևանքով։
Պիեսը բացում է այդ իրականության խորքերը՝ պատկերելով իրավազրկության, ցավոտ գոյության և հասարակության անտարբերության համակցությունը։
Ստեղծագործական թիմը բեմում ձևավորում է արտահայտիչ ու հուզական պատմություն, որը դարձվում է միաժամանակ սոցիալական զգուշացում և մարդկային ողբերգության արձանագրում։



