Ներկայացումներ



Շեքսպերիմենտ (Փոքր բեմ)

Հեղինակ՝ ըստ Ու. Շեքսպիրի սոնետների
Տարիքային սահմանափակում՝ 16+
Տևողությունը՝ 1 ժամ

Բեմադրիչ՝ Էլմիրա Սոլոյան
Բեմանկարիչ՝ Արեգ Միրիջանյան
Լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան

Դերերում՝ Լիլիա Մուկուչյան, Արեն Խաչատրյան, Անտոն Աղաջանյան, Յանա Թուրգունյան, Ելենա Կասիմյան

«Շեքսպերիմենտը» ժամանակակից դիտանկյունից բացահայտում է մարդու ներաշխարհը, որտեղ միախառնվում են սիրո, գայթակղության, հավատարմության և կորուստի զգացումները։ Ներկայացումը փորձ է բացել մարդկային հարաբերությունների խոցելի կողմերը՝ ցույց տալով, թե ինչպես է մեկ պահի սխալը կարող վերածվել անդառնալի ճաքի սիրո և վստահության մեջ։

Շեքսպիրի սոնետների հզոր պոեզիայի միջոցով բեմադրությունը դարձնում է դասական թեմաները արդիական՝ ընդգծելով, որ մարդկային զգացմունքների հակասությունները նույնքան թեժ են այսօր, որքան Շեքսպիրի ժամանակներում։