Ներկայացումներ



CHECK IN LOVE

Հեղինակ՝ Ս. Մելոյան, Ս. Հովհաննիսյան
Ժանրը՝ Կատակերգություն
Տարիքային սահմանափակում՝ 18+
Տևողությունը՝ 70 ր․

Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան
Բեմանկարիչ՝ Արգիշտի Փիլոյան
Լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան
Զգեստների նկարիչ՝ Յուլյա Ֆինկ

Դերերում՝ Արման Մեժլումյան, Մելսիդա Հակոբյան/ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան, Գոռ Համբարձումյան, Ելենա Վարդանյան, Էրվին Ամիրյան, Աննա Մանուչարյան, Թեհմինե Խաչատրյան

Հյուրանոցային համարներից մեկում միահյուսվում են երեք զույգի ճակատագրեր, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակներն ունի։ Դերասանուհին հանուն դերի պատրաստ է ամեն ինչի, ռեժիսորը դեմ չէ օգտվելու նրա պատրաստակամությունից։ Ընդդիմության երկու առաջնորդները փոխզիջում են փնտրում, բայց հասկանում են, որ քաղաքական դաշինքներ կարող են կնքվել այլ հիմունքներով ևս։ Հոգեբանն ու նրա այցելուն՝ էսկորտուհին, նուրբ խաղ են խաղում, որտեղ պարզ չէ, թե ով ում է բուժում։ Նրանք բոլորն էլ ցանկանում են հասնել իրենց նպատակին, իսկ այս պայքարում գլխավոր միջոցը անկողինն է։
Ինտրիգներ, կրքեր՝ համեմված սրամիտ երկխոսություններով։ Ներկայացում այն մասին, թե որքան հեռու կարող ես գնալ իշխանություն, ճանաչում և հաջողություն ձեռք բերելու համար: