Հեղինակ՝ ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի
Ժանրը՝ դրամա 2 գործողությամբ
Տարիքային սահմանափակում՝ 18+
Տևողությունը՝ 2 ժամ
Նախագծի ղեկավար՝ Մարիաննա Մխիթարյան
Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան
Բեմականացումը՝ Նառա Ստեփանյանի
Բեմանկարիչ՝ Աշոտ Թադևոսյան
Զգեստների նկարիչ՝ Յուլիա Ֆինկ
Լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան
Տեսակոնտենտը ՝ Արգիշտի Փիլոյանի
Սաունդ-դիզայնը՝ Նիկիտա Մոնախովի
Պարուսույց՝ Նունե Կիրակոսյան
Դերերում՝ Մանվել Խաչատրյան/Գոռ Համբարձումյան, Սամվել Սարգսյան, ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան, Լիլիա Մուկուչյան, Թեհմինե Խաչատրյան, Հայարփի Զուռնաչյան/Շուշան Ջանոյան, Մելսիդա Հակոբյան, Գրիգոր Խոջայան, Արման Մեժլումյան։
Զանգվածային տեսարաններում ներգրավված են ԵԹԿՊԻ ուսանողները։
Երիտասարդ գավառական Ալեքսանդր Ադուևը ժամանում է «Ոսկե դարի» փայլուն, բայց դաժան մայրաքաղաք՝ մի աշխարհ, որտեղ փողը իշխում է, կրքերն ի չիք են դարձնում երազանքները, իսկ իշխանությունն այլասերում է հոգիները: Այստեղ նա ձգտում է պահպանել իր իդեալները, սակայն անհագ քաղաքը կլանում է նրան՝ վերածելով ցինիկ խաղի հերթական զոհի, որտեղ ագահությունն ու սառը հաշվարկն են տիրում։ Մինչ Ալեքսանդրը դառնում է իր անողոք մորեղբոր հայելին, որն ընչաքաղցության մարմնացումն էր, անսպասելիորեն գտնում է իր կյանքը վերաիմաստավորելու ուղին։ Ո՞վ է հաղթելու խառնվածքների և արժեքների այս բախումից: