Ներկայացումներ



Իմ անունը Կոմիտաս է

Ըստ Վալերի Հունանյանցի 
Բեմականացումը` Մարինա Մարինոսյան, Ռոբերտ Հակոբյան
Բեմադրիչ ՝ Ռոբերտ Հակոբյան
Բեմանկարիչ ՝ Արթուր Հարությունյան
Զգեստները ՝ Ինեսա Սևունցի
Երաժշ. ձևավորումը՝ Արթուր Միտինյանի
Պարերը` Նունե Կիրակոսյանի

Դերերում ՝ ՀՀ  վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյան, ՀՀ  վաստ. արտիստ Իռա Հարությունյան, Լև Նալբանդյան, Գրիգոր Խոջոյան, Ելենա Եսայան, Մելսիդա Հակոբյան, Անտոն Աղաջանյան, Հայարփի Զուռնաչյան, Նունե Կիրակոսյան:

Աշուն: Փարիզ: Փոքր հոգեբուժարանում կա մի մարդ, որը կորցրել է հիշողությունը: Նա փորձում է հիշել իր անունը: Գործողության ընթացքում հիշողությունը քիչ թե շատ վերականգնվում է: Հանդիսատեսին ներկայացվում են դրվագներ` հիվանդ մարդու կյանքից, որը վերապրում է ոչ միայն իր սեփական ողբերգությունը, այլ նաև ողջ ժողովրդի ողբերգությունը: Եվ միայն ներկայացման ավարտին, անցնելով բոլոր չարչարանքները, նա հիշում է իր անունը: