Նորություններ

«Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ...

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Սա նրա առաջին գործն է թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար, թարմ հայացք սիրո հավերժ պատմությանը: 
Կ. Ներսիսյանի համոզմամբ` «Ռոմեո և Ջուլիետ»-ը միայն ողբերգական սիրո գեղեցիկ պատմություն չէ: Այս պատմությունը լի է լույսով և անսահման երջանկությամբ:
Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: Ռոմեոյի դերու ...

Տեսնել ավելին

Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղը

Շուտով Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, որի բեմադրիչը Նորա Գրիգորյանն է։ 
Պիեսը գրվել է 1982թ.-ին, սակայն արգելվել գրաքննության կողմից։ Ն․Էրդմանի կենդանության օրոք պիեսը չի տպագրվել և չի բեմադրվել։ Առաջին անգամ այն բեմադրվել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում, բայց առաջնախաղից հետո ներկայացման ցուցադրությունն արգելվել է։ 
Խորհրդային մարդը ազատությունից զուրկ է, և նա անկարող է որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է ապրել ու նույնիսկ մահանալ, ինչպես ուզում է։ 
Պիեսի հիմ ...

Տեսնել ավելին

Շեքսպիրյան կրքերը եռում են․․․

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ 
Նրա խոսքով՝ թատրոնում երկու խումբ զուգահեռաբար երկու ներկայացում է պատրաստում։ 
«Մարտի վերջերին հանդիսատեսի դատին կհանձնենք Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։ Զուգահեռաբար ընթանում են Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման փորձերը, որի բեմադրիչը ես եմ։ Ներկայացման առաջնախաղը մայիսին է։ Բացի դրանից բեմ կվերադառնան « ...

Տեսնել ավելին

Կկայանա «Հիշատակման աղոթք»` նվիրում Ալեքսանդր Գրիգորյանին տեսաֆիլմի պրեմիերան

Ս.թ. հունվարի 29, 30, 31 -ին, երեք երեկո, ժամը 18.00 -19.00 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով առաջին անգամ կցուցադրվեն բեմադրող-ռեժիսոր Գայանե Առաքելյանի հեղինակային ֆիլմի. «Ալեքսանդր Գրիգորյան և Հայաստան», «Ալեքսանդր Գրիգորյան և Արտերկիր», «Մեր Ալեքսանդր Գրիգորյանը» եռապատման մասերը:
«Հիշատակման աղոթք»` նվիրում ֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, որպես հիշատակի տուրք` 2017 թվականին իր մահկանացուն կնքած, ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու և Սմոկտունովսկու միջազգային մրցան ...

Տեսնել ավելին

Ռուսական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՀՀ մշակույթի նախարարությունն որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ 
Ըստ Ն․ Ղարիբյանի՝ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆ․ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը․
«Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում ...

Տեսնել ավելին

«Ձյունե թագուհին»՝ ռուսական թատրոնի բեմում

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն Ամանորին կներկայացնի «Ձյունե թագուհին» հեքիաթը։ 
Բեմադրիչ Նորա Գրիգորյանը պատմում է, որ արդեն մեկ ամիս է, ինչ թատրոնում ընթանում են ներկայացման փորձերը։ 
«Այս անգամ ընտրությունս կանգ առավ դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրսիտիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի վրա․բեմականացման և երաժշտական ձևավորման հեղինակն ես եմ։ Ներկայացումն ամբողջությամբ համեմված է դասական երաժշտությամբ»,- կարևորեց Ն․ Գրիգորյանը։ 
Խոսելով բեմադրական լուծումների մասին՝ բեմադրիչն ասաց, որ ...

Տեսնել ավելին