«Կոնտրաբաս»․ առաջնախաղ

ԿԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Կոնտրաբաս» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Պատրիկ Զյուսկինդի ստեղծագործության։ Բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի, ռեժիսոր՝ Ելենա Վարդանյան, գեղարվեստական մասի պատասխանատու՝ Մարիաննա Մխիթարյան, բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի, Զգեստները՝  Յուլյա Ֆինկ,  Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։

Մարդը դառնում է գործիք, գործիքը՝ մարդ։ Ներկայացման հիմքում մարդու ներքին կոտրվածքի, միայնության և լսված լինելու ցանկության պատմությունն է։ Հերոսի ցածր, խռպոտ ձայնը դառնում է խոցելիության և թաքնված հույսի խորհրդանիշ։

Ներկայացումը ուսումնասիրում է մարդկային ինքնության սահմանները և անհատի կախվածությունը այն համակարգից, որտեղ նա ապրում է։

Ներկայացման մեջ խաղում են Լիլիա Մուկուչյանը, Աննա Պուշկինան, Աննա Խաչատրյանը, Անաիդա Գաբրիելյանը, Նառա Թումասյանը։

Ներկայացումը նախատեսված է 16+ տարիքային հանդիսատեսի համար։